Բաց ծովում լողացող զբոսանավից նկատեցին, որ դեպի իրենց է լողում ինչ-որ արարած։ Պարզվեց, որ դա փոքրիկ ծովառյուծ է, ով շատ հոգնած տեսք ուներ։ 

Կենդանին շատ անկաշկանդ էր պահում իրեն. նույնիսկ բարձրացավ նավակի վրա, գլուխը դրեց տղամարդու ոտքերին, լուսանկարվեց նրա հետ...

Որպես կանոն, այս կենդանիների մոտ նման վարք հազվադեպ է նկատվում։ Մարդիկ նրանց որսում են մորթու և մսի համար, այդ իսկ պատճառով նրանք այդքան էլ մարդամոտ չեն։ Երևի այս մեկը դեռ երիտասարդ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել