1564 տարի առաջ՝ քրիստոնեության ընդունումից 150 տարի հետո այս օրը տեղի ունեցած Հայոց պատմության ամենահայտնի իրադարձություններից մեկը` Ավարայրի ճակատամարտը, անկախ նրանից, թե ինչպես ա ընկալվել ու մեկնաբանվել մեր պատմիչների ու ժողովրդի կողմից, պարսիկների համար այն սկզբնապես եղել ա ընդամենը քաղաքական-զավթողական հեռանկար-ծրագիր:

Այդ իրադարձությունների սկզբնաղբյուր հանդիսացող ականատես-պատմիչ Եղիշեն բառացիորեն գրում ա, որ պարսիկների դավանած զրադաշտական կրոնի սպասավորները (մոգերը), Հազկերտ 2-ին դիմելով, ասում են, որ եթե վերջինս վերացնի քրիստոնեությունը, ապա Կովկասից մինչև հույների երկիրը բնակվող բոլոր ժողովուրդները կենթարկվեն պարսիկների իշխանությանը, բոլոր այդ երկրներին կտիրեն պարսիկները: Այսինքն` ամբողջովին գիտակցվել ա կրոնի քաղաքական նշանակությունը, ու այն ընկալվել ա որպես քաղաքական գործիք` տարածքային նկրտումները բավարարելու համար, ոչ ավելին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել