Էսքան տարի գցեցի-բռնեցի, վերջը եկա էն համոզման ու անբեկ համոզման, որ շատ քիպ ընկերներ են դառնում ոչ թե մարդիկ, այլ պաշտոնները... Իսկ այդ պաշտոնները քայլում են, ուտում են, խմում են, բամբասում են, ծիծաղում, ուշքից գնում են, լալիս, հոգեմաշ են լինում (եթե խաղալ է պետք), տակ են փորում, մեկի հացը կտրել միասին են ուզում, փողի համար մեռնում են, տգետներ են սիրում, որ իրենք էդ միջավայրում գիտուն երևան... Հետո էլ էդ ի վերջո իրենք են իրար տակ փորում (էլ փորելու տեղ չլինելուց հետո) ու իրար գերեզման պատրաստում...
Արդիական մեր պաշտոնները մարդակերպ...
25 մայիսի. 2015

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել