Վերջին գրառումս այս տարվա Եվրավիժնի մասով:

Բոլորս արդեն գիտենք՝ որ երգն է հաղթել քվեարկության արդյունքում: Իրական քվեարկության արդյունքում: Հանդիսատեսի քվեարկության արդյունքում:

Այո, իտալացիների երգը: Երգ, որտեղ կար մեղեդի: Որտեղ 3 քսան տարեկան երգիչներ հոգի դրեցին շատ գեղեցիկ երգի մեջ:

Մի երգ. որտեղ հին, մեր բոլորիս կարոտած Եվրոպան երգեց: Այն Եվրոպան, որով միշտ հպարտացել է աշխարհը: Մոցարտի, Բախի, Վերդիի, Ռաֆաելի, Տիցիանի, Բիզեի, Դյումայի ու Շիլեերի Եվրոպան:

Հին քրիստոնյա Եվրոպան, որը փորձում են բռնաբարել՝ նրա վզին փաթաթելով խորթ արժեքները:

Եվ այս երգի համար քվեարկությունն այդ հին, իսկական Եվրոպայի ճիչն էր ամբողջ աշխարհին:

Աշխարհ, արվեստը սա է, երաժշտությունը սա է, խոսքերը սա են:
Բայց աշխարհը ժողովրդին անտեսում է՝ նրա վզին փաթաթելով տարբեր տիպի ԺՅՈՒՐԻՆԵՐ, որոնք իրենք են որոշում՝ որն է լավը, ու որն է վատը:

Իսկ աշխարհը ճկռում է այդ ԺՅՈՒՐԻՆԵՐԻ լծի տակ՝ մեկ-մեկ կարողանալով ճեղքել ԺՅՈՒՐԻՆԵՐԻ պարտադրած ճաշակը:

Շնորհակալություն, Իտալիա: Շնորհակալություն, IL VOLO !

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել