Այս ամենն արվում է Հայաստանում յուվենալ արդարադատությունը կիրառելու, օրենքի ուժով մեր երեխաներին մեր ընտանիքներից վերցնելու և իրենց միասեռական զույգերին մատաղ անելու կամ էլ հենց իրենց նշած պոռնոինդուստրիայի ու մանկական օրգանների հումք մատակարարելու համար: Դրա համար էլ առանձնացրել են նաև որդեգրման հարցերի կարգավորումը, որպեսզի առանց խոչընդոտների՝ իրավական հիմքերով տանեն երեխաներին: Իսկ այս ոլորտում ուսումնասիրություններ և տվյալներ հավաքագրում են Հայաստանում գրացված մոտ 3700 հ/կ-ներ, որոնց իրական գործառույթը հետագայում որդեգրվելիք երեխաների մասին ինֆորմացիայի տրամադրումն է, նույն այդ «Կանանց ռեսուրսային կենտրոն» կամ կանանց իրավունքների պաշտպանության ցանկացած մի որևէ հ/կ զբաղված է արհեստականորեն ուռճացրած թվեր նկարելով, հոգեորսություն են անում, պտտվում համայնքներում և քաղաքներում, գտնում այն կանանց, ովքեր ներընտանեկան խնդիրներ ունեն, նրանց լարում են սեփական ամուսինների դեմ, դատական գործեր բացում, որ հետո նույն այդ ախմախ, տգետ կանանց ձեռքից նրանց երեխաներին տանեն, անունն էլ դնում են կանանց իրավունքների պաշտպանություն: Այ սրա դեմ մի մեծ բողոքի ալիք պիտի բարձրացվի, թե չէ կառավությունը որ նույնիսկ ցանկանա (որը կասկածելի է) ինչ-որ կերպ դիմակայել միջազգային շակալների ճնշումներին, չի կարող, մենք պիտի ազգովի դուրս գանք ու բողոքի ձայն բարձրացնենք, որ սրանք մեկընդմիշտ հրաժարվեն իրենց հրեշավոր ծրագրերից՝ մեր երեխաներին, մեր ազգի ապագան ոչնչացնելու ստոր նկրտումներից:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել