Հայաստանը կարող է պահանջել, որ այլևս հրաժարվեն 50-50 սկզբունքով «Եվրատեսիլում» գնահատական տալու փորձից կամ դուրս գալ այդ մրցույթից: «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ չեղյալ են համարում մրցույթի 2 մասնակից երկրի` Չեռնոգորիայի և Մակեդոնիայի ժյուրիի քվեարկության արդյունքները: Համապատասխան որոշում կայացվել է PwC ընկերության հետ խորհրդակցելուց հետո, որն իրականացնում էր ձայների հաշվարկի անկախ դիտարկում: Այդ երկրներում հեռուստադիտողի քվեարկության արդյունքներն ընդունվել էին 100%-ով: Հարց է ծագում` ո՞ւմ է պետք մի մրցույթ, որտեղ չեն ընդունում հեռուստադիտողի կարծիքը... Ստացվում է նաև, որ Եվրոպայում մեր հայրենակիցների բոլոր ձայները շատ հեշտությամբ կարող են զրոյացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել