Դուք տեսել ե՞ք՝ Փակ շուկայի մուտքն ինչ վարդածածկ ծառերով են փակել։ Տեսել ե՞ք՝ ինչ գավառական «գեղեցկություն» է ստեղծել Փակ շուկայի կործանիչ Լֆիկը։ Ասենք՝ այդ վարդագույն ծաղկապատ ծառային կամարն իրոք գեղեցիկ կնայվեր, եթե տեղադրվեր հարթ ու խոտածածկ տարածքում ու մի առանձին տեղ կամ գոնե պարզ ու առանց նախշերի շենքի դիմաց։ Բայց շուկայի ոսկեգույն ու նախշազարդ դռան դիմաց՝ աստիճանների գլխին՝ հենց մուտքի առջև բարձրացող կամարակապ այդ վարդագույն անկապությունը մի անճաշակ ու գավառական տեսարան է ստեղծել։ Դիզայներն է՞լ այդքան տարրական գիտելիք չունենար, որ գոնե մի խելամիտ խորհուրդ տար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել