Ռիտա Օրան երբեք էլ չի թաքցրել Բեյոնսեի հանդեպ ունեցած իր համակրանքը։ Նա նշել է, որ Բեյոնսեն ոգեշնչման աղբյուր է հանդիսանում իր համար։ Ռիտան ժամանակի ընթացքում այնքան մեծ ճանաչում է ձեռք բերել, որ արդեն Բեյոնսեին վերաբերվում է ոչ միայն որպես իդեալ, այլև որպես ընկերուհի։ Նա բնավ չնեղվեց, երբ տեսավ, որ Բեյոնսեն «Feeling Myself» երգի տեսահոլովակում կրում էր այն լողազգեստը, որն առաջինը Ռիտան ինքն էր կրել «Adidas»-ի հետ համագործակցության շրջանակներում։

Ռիտան նաև մասնակցել էր լողազգեստի մոդելավորմանը։ Ռիտան պարզապես երջանիկ էր տեսնել, որ Բեյոնսեն Նիքի Մինաժի հետ դուետի տեսահոլովակում կրում է իր մոդելավորած լողազգեստը։ Այնուամենայնիվ, Բեյոնսեին մի բան դուր չէր եկել լողազգեստի մեջ, և երգչուհին որոշել էր այն ավարտուն տեսքի բերել սեփական դիզայներական լուծումով։

Իսկ այդ լուծումը պարզից էլ պարզ էր. նա պարզապես թարս էր հագել լողազգեստը, այնպես, որ հետևի հատվածի կմախքային պրինտն առջևում լինի։ Ռիտան այնքան էր ոգևորվել այ փաստից, որ Բեյոնսեն հենց իր լողազգեստից էր ընտրել տեսահոլովակի համար, որ այդ մասին գրառում կատարեց «Instagram»-ի իր էջում.

Երբ կուռքդ կրում է քո հագուստը, միակ բանը, որ քեզ մնում է անել, ձեռքերդ վեր պարզելն ու պարելն է։ Բեյոնսե, #բուուուուուուում, սիրում եմ քեզ, թագուհի՛։

Ռիտան ու Բեյոնսեն ծանոթացան, երբ Ռիտան դեռ իր կարիերայի առաջին քայլերն էր կատարում։ Ռիտան աշխատում էր Ջեյ Զիի ղեկավարության ներքո։ Սկզբնական շրջանում շշուկներ էին պտտվում այն մասին, որ Բեյոնսեի ամուսինը սիրավեպի մեջ է Ռիտայի հետ, սակայն թե՛ Ռիտան, թե՛ Ջեյը բազմիցս հերքել են այս բամբասանքները։

Ռիտան անցյալ տարի ռադիոշոուներից մեկի ընթացքում բավականին կտրուկ պատասխանեց, երբ դիջեյը հարցրեց, թե արդյոք շրջանառվող խոսակցությունները համապատասխանում են իրականությանը։ Նա մասնավորապես ասաց.

Այլևս երբեք ձեր ողջ կյանքի ընթացքում չհամարձակվեք այդ կերպ անարգել Բեյոնսեին։

Բեյոնսեն էլ կարծես առանձնապես չի խանդում իր ամուսնուն։ Այնպես որ, այդ խոսակցությունները պարապ մարդկանց չարախոսությունն են։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել