Թեյի տերևների վրա չի կարելի եռացած ջուր լցնել, այն պետք է նախապես մի փոքր պահել: 100 միլիլիտր ջրի համար մեկ թեյի գդալ տերևները բավական են: Վրան տաք ջուր լցնելը թույլ է տալիս տերևներին բացվել, ճապոնացիները դա կրկնում են մի քանի անգամ: Թեյը պետք է թրմել ոչ ավելի երկար, քան նշված է տուփի վրա, այլապես այն կկորցնի իր համը:

Դիետա – մենյու երկու շաբաթվա համար

1-ին և 14-րդ օրեր 

Նախաճաշ` (200 մլ) - մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ և 100 գրամ յուղազատված կաթնաշոռ:

Ճաշ` 2 պինդ եփած ձու, 250 գրամ գոլորշիով եփած կաղամբ և մեկ բաժակ տոմատի հյութ:

Ընթրիք` 250 գրամ ձկան ֆիլե` պատրաստված գոլորշու վրա թարմ կանաչիով, ուտել ցանկացած թարմ բանջարեղենային աղցանի հետ (վարունգ, բողկ, գազար, սակայն` ոչ լոլիկ):

2-րդ և 13-րդ օրեր 

Նախաճաշ` (200 մլ) – մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ, մի քանի կտոր պինդ տեսակի պանիր չորահացով կամ աղի թխվածքլաբլիթով:

Ճաշ` 250 գրամ եփած ձուկ, թարմ կաղամբով և բուսական յուղով սալաթ, (200 մլ) – մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ:

Ընթրիք` 2 պինդ եփած ձու, 250 գրամ եփած տավարի միս, վարունգով կամ թարմ կաղամբով և բուսական յուղով սալաթ, (200 մլ) – մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ:

3-րդ և 12-րդ օրեր 

Նախաճաշ` (200 մլ) – մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ, 2-3 դիետիկ հացի կտոր, կամ աղի թխվածքլաբլիթ:

Ճաշ` մեծ սմբուկ, եփած կամ տապակած, կարելի է այն փոխարինել նաև նույն կերպ պատրաստված բազուկով կամ ծաղկակաղամբով, մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ և միջին չափի երկու խնձոր:

Ընթրիք` 2 պինդ եփած ձու, 250 գրամ եփած անյուղ տավարի միս, կանաչ կամ թարմ բանջարեղենով աղցան, մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ:

4-րդ և 11-րդ օրեր 

Նախաճաշ` մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ, 100 գրամ յուղազատված կաթնաշոռ:

Ճաշ` թերխաշ ձու, երեք գազարից բուսական յուղով աղցան՝ վրան ավելացրած մեկ դեսերտի գդալ (15 գրամ) քերած անյուղ տեսակի պանիր, մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ:

Ընթրիք` մրգային սալաթ (խնձոր, ցիտրուսային մրգեր` նախապես մաքրելով այն կեղևից), մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ:

5-րդ և 10-րդ օրեր 

Նախաճաշ` մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ և երկու տոստ` ջեմի բարակ շերտով:

Ճաշ` մեծ եփած ձուկ, մեկ բաժակ տոմատի հյութ:

Ընթրիք` բանջարեղենի սալաթ կտրատած պինդ տեսակի պանրի կտորներով, մեկ բաժակ կանաչ թեյ:

6-րդ և 9-րդ օրեր 

Նախաճաշ` մեկ բաժակ կանաչ թեյ, 2-3 դիետիկ հացի կտոր կամ աղի թխվածքլաբլիթ:

Ճաշ` կես եփած հավ, նախընտրելի է սպիտակ միսը, աղցան թարմ կաղամբով, բուսական յուղով համեմված, մեկ բաժակ կանաչ թեյ:

Ընթրիք` 2 պինդ եփած ձու, սալաթ քերած թարմ գազարով համեմված բուսական յուղով, մեկ բաժակ կանաչ թեյ:

7-րդ և 8-րդ օրեր 

Նախաճաշ` մեկ բաժակ կանաչ թեյ, մի քանի կտոր անյուղ տեսակի պանիր, դիետիկ հացի կտոր, չորահաց կամ աղի թխվածքլաբլիթ:

Ճաշ`250 գրամ եփած անյուղ տավարի միս, կանաչ կամ թարմ բանջարեղենով աղցան, մեկ բաժակ կանաչ թեյ կամ միրգ:

Ընթրիք` կարող եք ընտրել ցանկացած ընթրիք մենյուից` բացր երրորդ օրվա ընթրիքից:

Օրվա ընթացքում պետք է խմել մեկ լիտր կանաչ թեյ, ծարավը հագեցնել հանքային ջրով և բացի նշված սննդակարից այլ բան չուտել: Լոլիկը, խաղողը, բանանը պետք է սննդակարգից ընդհանրապես հանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել