Ի՞նչ ստացան ներկայիս փուլում Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Ադրբեջանը ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրից.... Փաստորեն՝ ոչինչ:

Ավելին՝ Ուկրաինան վճարեց իր տարածքի մի մասով ու այսօր կոլափսի եզրին է: Վրաստանը ՌԴ-ի հետ խիստ վատ հարաբերություններ ստացավ՝ կորցնելով իր տարածքի մի մասը, անգամ ԵՄ անդամակացության հրավեր չստացավ: Մոլդովան՝ նույնը. աննախադեպ ճգնաժամային վիճակում գտնվող տնտեսություն, Մերձդնեստրի չլուծված խնդիր, վատ հարաբերություններ Ռուսասատանի հետ: Ադրբեջանն ուղղակի աննախանձելի վիճակում հայտնվեց, երբ, փորձելով ԼՂ մասով շանտաժի գնալ, հայտնվեց խորը քննադատության թիրախում ու դարձավ «իզգոյ»:

Հ.Գ. Ասում են՝ Ա.Մերկելը ծրագրի անդամ որոշ երկրների խորհուրդ է տվել հետևել ՀՀ-ի օրինակին՝ ավելացնելով, որ «տեսեք՝ հայերն ինչպես կարողացան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանել ու մասնակցել ծրագրին»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել