Վերջերս սկսել են շշուկներ պտտվել այն մասին, որ Քլոե Քարդաշյանի կյանքում նորից տղամարդ է հայտնվել։ Հանգստյան օրերին ռիելիթի աստղը ժամադրություն ուներ Ռիք Ֆոքսի հետ։ 45-ամյա Ռիքը Քլոեի նախկին ամուսին Լամար Օդոմի մարզական հակառակորդն է։

Բասկետբոլային «մենամարտ» Լամարի ու Ռիքի միջև 

Լամարը, ումից Քլոեն դեռևս պաշտոնապես ամուսնալուծված չէ, խաղում էր «Clippers» բասկետբոլային թիմում, մինչդեռ Ռիքը «Lakers»-ի ամենաուժեղ մարզիկներից էր։ Այս երկու թիմերը երկար ժամանակ մրցակցության մեջ էին իրար հետ։ Անցյալ շաբաթ Քլոեն ու Ռիքը հանդիպեցին մեքսիկական «Կասա Վեգա» ռեստորանում։ Ակնհայտ էր, որ Քլոեն չէր ցանկանում, որպեսզի իրենց «բռնացնեին» միասին։ Այդ իսկ պատճառով էլ նրանք առանձին-առանձին դուրս եկան ռեստորանից, սակայն պապարացիներին հաջողվեց նրանց միասին լուսանկարել։

Քլոեն կրում էր գարնանային թեթև բաճկոն և կիպ ջինսե տաբատ, որը համադրել էր բարձրակրունկ կոշիկների հետ։ Քիմի քույրիկը, ինչպես միշտ, բավականին խնամված տեսք ուներ։

Նույնը չի կարելի ասել Ռիքի մասին, ով ներկայացել էր ռեստորան մաշված բլուզով ու անշուք կաշվե բաճկոնով։ «NBA»-ի աստղ Ռիքը երկու երեխա ունի նախկին ամուսնություններից՝ 15-ամյա Սաշան ու 20-ամյա Քայլին։ Ի դեպ, անցյալ շաբաթ Քայլին լուսանկար էր հրապարակել, որում ինքը պատկերված էր Քլոեի հետ զվարճանալիս։ Այնպես որ կարելի է կարծել, որ պոտենցիալ խորթ մայրիկը նրա սրտով է։

Ինչ վերաբերում է Քլոեի ու Լամարի հարաբերություններին, Քլոեն դեռևս 2013 թ.-ին էր ամուսնալուծության դիմում ներկայացրել։ Քլոեն մեղադրում էր Լամարին թմրանյութերի չարաշահման մեջ, իսկ որոշ ժամանակ անց Լամարը խոստովանեց, որ դավաճանել է Քլոեին։ Այնուամենայնիվ, որքան էլ որ տարօրինակ է, նրանց ամուսնալուծության գործը 2013 թ.-ից մինչ օրս դեռևս ավարտին չի հասցվել։ Ո՞վ է գլուխ հանում աստղերից, գուցե նրանք դեռ հաշտվելու հույս են փայփայում։   

Քլոեն ու Լամարը 2012 թ.-ին

Նույն օրն ավելի ուշ Քլոեն մասնակցեց Լաս Վեգասի «1OAK» խնջույքին։ Հենց նա էլ այս խնջույքի հանդիսավարն էր։ Խնջույքը նվիրված էր Հիշատակի օրվան։

Քլոեն կրում էր երկար թափանցիկ երեկոյան զգեստ և բարձրակրունկ կոշիկներ։ Նախքան ռեստորան մտնելը նա լուսանկարվեց իր վաղեմի ընկերների՝ երկվորյակներ Մալիկայի և Խադիջայի հետ։

Իսկ ռեստորան մտնելուց հետո նա այնքան զվարճացավ ու խմեց, որ հաջորդ օրը խոստովանեց, որ խումհարի մեջ է։    

Քլոեն խումհարի ժամանակ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել