Գիտնականները որոշել են հիշեցնել, թե ինչ կերպ է սիրահարվածությունն անդրադառնում ֆիզիոլոգիական տեսանկյունից: Սիրահարված մարդն, իրոք, իրեն այլ կերպ է զգում։

Սիրահարվածության ժամանակ հաճույքի հորմոնը` դոպամինը, հորդում է: Դա տեղի է ունենում նաև ազարտային խաղերի, թմրանյութերի օգտագործման ժամանակ: «Հենց դոպամինն է էյֆորիայի զգացողություն ստեղծում, երբ սիրահարվածները միասին են լինում»,– հաստատում է Ռաթժերս համալսարանի կենսաբան Հելեն Ֆիշները:

Դոպամինը պայմանավորում է վարքագիծ` ուղղված բացառապես սիրահարվածության օբյեկտին: Արդյունքում մարդուն հետաքրքրում է միայն իր երկրորդ կեսը: Իսկ օքսիտոցինի միացումը՝ հակառակը՝ հանգստացնում է և ինտիմ կապի զգացողություն է առաջացնում (մարդիկ ցանկանում են փաթաթվել, համբուրվել): Ի դեպ, օքսիտոցինի բարձր մակարդակ է դիտվում նաև մայրերի մոտ:

Տեստոստերոնն էլ հարաբերություններին կիրք է հաղորդում: Բնությունից տղամարդկանց տեստոստերոնի ցուցանիշը բարձր է, այն կա անգամ թքի մեջ: Այդ իսկ պատճառով, տեսություններից մեկի համաձայն, համբույրի ժամանակ թքի միջոցով ներթափանցում է կնոջ օրգանիզմ՝ բարձրացնելով վերջինիս սեքսուալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել