Երկիր մոլորակը լի է արտասովոր վայրերով, որոնց մասին հետաքրքիր է իմանալ, և ուր հնարավորության դեպքում արժե անպայման այցելել: Ստորև նեկայացնում ենք աշխարհի ամենատարօրինակ 5 բնակավայերը:

 5  Մանշիյաթ Նասեր, Եգիպտոս (Աղբի քաղաք)

Via diwyy.com

Եգիպտոսում՝ Կահիրեից ոչ շատ հեռու է գտնվում Մանիշիյաթ Նասեր քաղաքը, որը «ծաղկում» է աղբից ստացված շահույթի շնորհիվ: Այս քաղաքի բնակիչնեը Կահիրեի աղբամաններն են քչփորում՝ կահիրցիների նետած աղբն օգտագործելով իրենց տնտեսությունը կառուցելու համար:  Մանիշիյաթ Նասերում տոննաներով աղբ կարելի է գտնել, սակայն փոխարենը ոչ մի հարմարություն չես գտնի այստեղ: Ջրամատակարարումը, էլեկտրականությունը կամ կոյուղու համակարգը բացակայում են քաղաքից: Չնայած աղքատությանն ու ժամանակակից հարմարությունների բացակայությանը՝ Մանիշիյաթ Նասերի բնակիչներն աղբ հավաքելու իրենց համակարգն ունեն, որն էլ նրանց գոյատևման միջոցն է հանդիսանում: Ոմանք այստեղ պլաստիկե իրեր են հավաքում, մյուսները՝ թուղթ, մետաղ և այլն:
Այս վայրում հույսի փոքրիկ նշույլը թերևս յոթ եկեղեցիներն են, որոնք քարանձավներ են հիշեցնում և ծառայում են որպես վանքեր ու դպրոցներ:

 4  Նաջաֆ, Իրաք

Via i.imgur.com

Իրաքյան Նաջաֆ քաղաքը գտնվում է աշխարհի ամենամեծ գերեզմանատան՝ Վադի Ալ-Սալամի վրա: Մոտ 5 միլիոն դիակ է այստեղ հանգչում, և ամեն օր նոր թաղումներ են կատարվում: ԻԼԻՊ-ի կողմից իրականացվող մարտերի հետևանքով Նաջաֆում սպառվում են դիակներին հուղարկավորելու տեղերը. օրական մինչև 200 դիակ են բերում այստեղ, ինչի արդյունքում մարդիկ իրենց հարազատների դիերը սկսում են արդեն գերեզմանատան տարածքից դուրս թաղել: Նաջաֆ քաղաքն իրական սարսափ-պատմություն է հիշեցնում, որը կարելի է «մեռյալների քաղաք»  անվանել:

 3  Զարեչնի, Ռուսաստան

04

Զարեչնին հայտնի է որպես «Փակ քաղաք» և վերաբերում է ԽՍՀՄ-ի տարածքում գտնվող մի շարք քաղաքներին, որոնք փակվեցին, և որտեղ մուտքը սահմանափակվեց Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Զարեչնին այն քաղաքներից էր, որտեղ հետազոտություններ էին անցկացվում, ու ռազմավարական ծրագրեր նախագծվում: Քաղաքի բնակիչներն արտաքին աշխարհի հետ սահմանափակ կապ ունեին, իսկ քաղաքը բառացիորեն ջնջվում էր քարտեզից: Այսօր Զարեչնին այն քիչ փակ քաղաքնեից է, որ դեռ գոյություն ունի: Դրսից մարդիկ այստեղ կարող են այցելել միայն հրավերքով, իսկ բնակիչները, որոնց թիվը 62,000 է կազմում, ապրում են մետաղալարերով շրջապատված քաղաքում, չնայած նրանք կարող են ազատ դուրս գալ և մուտք գործել քաղաքի սահմաններ:

 2  Աուրովիլ, Հնդկաստան

shutterstock_Auroville

Քաղաքը հիմնադրվել է 1968թ-ին, և դրա՝ 2000-ի հասնող բնակչությունն այստեղ է հավաքվել աշխարհի տարբեր անկյուններից: «Արևածագի քաղաք» անունով հայտնի այս բնակավայրում հսկայական ոսկե գմբեթով շինություն կա, որը հայտնի է Մատրիմանդիր անունով՝ հիմնադիր Միրա «Մայր» Ալֆասայի անունով: Այստեղ հասարակությունը գրեթե կատարյալ է: Քաղաքում չկա փող, չկա կառավարական իշխանություն, և չկա կանոնների ընդունված համակարգ: Այստեղ բոլոր ռասսաների, հավատքի և ազգությունների մարդկանց միջև խաղաղություն և ներդաշնակություն է տիրում: Այն բաց է այցելուների համար, և մինչև 14 տարեկան բնակիչները դպրոց են հաճախում, որտեղ դասավանդվում են սովորական դպրոցական առարկաները: Հիմնական լեզուն անգլերենն է, իսկ քաղաքը ֆինանսավորվում է Հնդկաստանի կառավարության, ոչ առևտրային և այլ կազմակերպությունների կողմից:

 1  Նովիա Դո Կորդեիո, Բրազիլիա

Կարո՞ղ եք այնպիսի մի աշխարհ պատկերացնել, որտեղ միայն կանայք են կառավարում: Սա բրազիլական Նովիա Դո Կորդեիրո քաղաքի իրականությունն է: Սա (գրեթե) ամբողջությամբ միայն կանանցից կազմված քաղաք է: Քաղաքը հիմնադրվել է 1891թ-ին, իսկ դրա անունը թարգմանաբար նշանակում է «Գառի հարսնացու»: Այս գյուղական բնակավայրում 600 կանայք են ապրում, որոնցից միայն մի քանիսն ունեն ամուսիններ, և այս տղամարդիկ էլ միայն տուն են գալիս հանգստյան օրերին: Շաբաթվա ընթացքում նրանք աշխատում են մոտակա քաղաքներում: Սա ասես ժամանակակից ամազոնուհիների բնակավայր լինի՝ իսկական դրախտ տղամարդկանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել