Քիչ առաջ կարդացի, որ հայերս հայտ ենք ներկայացրել քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն ճանաչելու համար: Շատ գնահատելի է իհարկե, բայց մինչ այդ ճիշտ կլիներ մտահոգվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի արդեն իսկ պատմամշակութային ժառանգություն համարվող մեր վանքերի համար, որ քանդման-փլուզման եզրին են, քանի որ ոչ պետական, ոչ հոգևորական այրերը տեր չեն կանգնում դրանց. Սանահինը դրա վառ օրինակն է... Թե չէ՝ լավաշը, դուդուկը, դոլման... Էգսհիբիցիոնիզմից ե՞րբ ենք ազատագրվելու մենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել