OshoՕշո

Հնարավոր է խորապես սիրել, բայց լինել մենակ։ Իրականում հնարավոր է մենակ լինել միայն այն դեպքում, եթե խորապես սիրում ես։ Սիրո խորությունը շուրջդ օվկիանոս է ստեղծում, խորը օվկիանոս, և դու դառնում ես կղզի՝ բացարձակ միայնակ։ Հա, օվկիանոսը շարունակում է իր ալիքները նետել քո ափը, բայց ինչքան շատ են օվկիանոսի ալիքները ծեծում քո ափերը, էնքան դու ավելի կուռ ես դառնում, էնքան ավելի արմատավորվում ես, էնքան ավելի կենտրոնաձգվում ես։ Սերն արժեքավոր է հենց նրա համար, որ քեզ մենակություն է տալիս։ Բավարար չափով տարածք է տալիս, որ դու մենակ լինես։

Բայց դու սիրո մասին քո պատկերացումն ունես, ու էդ գաղափարը (ոչ թե սերն ինքնին, այլ գաղափարը) խնդիրներ է ծնում։  Ըստ այդ գաղափարի՝ սիրահարները տարրալուծվում են միմյանց մեջ։ Այո, պահեր կան, որ լուծվում են, բայց նա է կյանքի ու ամեն էքզիստենցիալի  գեղեցկությունը, որ երբ սիրահարները տարրալուծվում են միմյանց մեջ, նույն ժամանակ դառնում են միանգամայն բանական, միանգամայն աչալուրջ։ Դա արբեցումի նման լուծվել չէ, դա անգիտակցորեն լուծվել չէ։ Դա հսկայական գիտակցականություն է բերում, դա հսկայական գիտակցում է արձակում։ Մի կողմից նրանք տարրալուծված են, մյուս կողմից՝ առաջին անգամ տեսնում են իրենց միայնակության արտակարգ գեղեցկությունը։ Ուրիշ մեկով պայմանավորվում ես դու, քո մենակությունը։ Քեզնով պայմանավորվում է ուրիշ մեկը։ Եվ դուք երախտապարտ եք իրար։ Հենց այդ երախտագիտության շնորհիվ կարողանում եք տեսնել ձեր էությունը, մյուսը դառնում է այն հայելին, որում արտացոլվում ես։ Սիրահարները հայելի են միմյանց համար։ Սերն օգնում է գիտակցելու քո ճշմարիտ դեմքը։
Դրա համար էլ հակասական ու պարադոքսալ է թվում արտահայտությունը, թե սերը մենակություն է բերում։
Դու միշտ մտածել ես, թե սերը մտերմություն է բերում։ Չեմ ասում, թե մտերմություն չի բերում, բայց քանի դեռ մենակ չեք, չեք կարող միասին լինել։ Ովքե՞ր են մտադրվում միասին լինել։ Պիտի երկու մարդ լինի, որ միասին լինեն, պիտի երկու անկախ մարդ լինի, որ միասին լինեն։ Մտերմությունը հարուստ, անսահմանորեն հարուստ կլինի, եթե երկու մարդիկ էլ միանգամայն անկախ լինեն։ Եթե նրանք կախում ունեն միմյանցից, էլ ի՞նչ մտերմություն։ Դա արդեն ստրկություն է, դա անազատություն է։

Եթե դուք իրարից կախում ունեք, կառչում եք իրարից, իշխում եք իրար, եթե իրար թույլ չեք տալիս մենակ լինել, բավարար տարածություն չեք տալիս աճելու համար, դուք թշնամի եք, ոչ թե սիրահար։ Դուք կործանում եք իրար, չեք օգնում գտնելու յուրաքանչյուրիդ հոգին, յուրաքանչյուրիդ էությունը։ Մի՞թե դա սեր է։ Դա կարող է միայն մենակության վախ լինել, դրա համար էլ կառչում են իրարից։ Այնինչ ճշմարիտ սերը վախ չունի։ Ճշմարիտ սերը ընդունակ է մենակ լինելու, բացարձակ մենակ, և էդ մենակությունից էլ ծնվում է մտերմությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել