Հատկապես վերջին տարիների եվրատեսիլյան անհաջողություններից հետո մի՞թե համապատասխան օղակի մտքով չի անցնում՝ ուղղակի վերցնել ու փոխել եվրատեսիլի համար պատասխանատու կազմակերպիչներին; Մեղադրում ենք սփյուռքին՝ ձայներ չապահովելու համար, մեղադրում ենք ժյուրիին՝ Հայաստանին լավ չնայելու համար, մեղադրում ենք ռուսներին, որ մեր երկրի ամեն ինչի տեր են դարձել, եվրոպային բան չեն թողել, մեղադրում ենք՝ ում ասես; Բայց այդ ե՞րբ ենք մի կարգին երգ ուղարկել ԵՎրատեսիլ, ե՞րբ է մի կարգին երգիչ-երգչուհի ներկայացրել Հայաստանը։ Ովքե՞ր են այդ երգերն ու երգիչներին ընտրողները, նրանց ուղեկցողները, տանող-բերողները; Ոչ մինչ հիմա մասնակցած երգերն են բանի նման եղել, ոչ դրանք ներկայացնողները; Դե, բավական եղավ, էլի, իրար մեջ տուն-տունիկ եք խաղում, գնում , ձեր հավեսին երկրի հաշվին տարեկան էքսկուրսիան կատարում, գալիս, ավել-պակաս սրան-նրան մեղադրում; Այդ կազմակերպիչներից պետք է հաշիվ պահանջել ու վռնդել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել