Մենք ուզում ենք մեր հավերժությունը հաստատել որպես Ազգ, թե՞ մեր գոյությունը մի կերպ պահպանելու ենք որպես ժողովուրդ: Դրա հետ կապված մենք ստիպված կլինենք հասկանալու, որ Հայ Ազգը չի կարող ապրել «ժողովրդավարություն» կոչված կացութաձևով, ինչ գույն էլ որ այն լինի, քանի որ այն խեղել և խեղելու է Հայ Ազգային Որակական Արժեհամակարգը, իսկ Հայ ժողովուրդը չի կարող գոյատևել նույն ձևով, որովհետև նույն համակարգը իրեն տանելու է բազմաբևեռացման, ըստ այդմ, իր մասերի միջև փոխատելության խորացման, ամբոխականացման և սպանելով նաև իրեն՝ դատապարտված է կործանման: 
Մենք դատապարտված ենք Ազգայնանալու, կամ ինչպես Նժդեհն է ասում Ցեղայնանալու, եթե ուզում ենք մեր տեղն ունենանք Արևի տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել