Սա կարող էր լինել ստատուս եվրոերգի մասին, բայց այն չեմ դիտել... ասում են, թե ցածր տեղ ենք գրավել...հետո՞...նպատակը մեսիջը ասելն էր, է, ասվեց...հատկապես շնորհակալ եմ, որ baby- բառը ոնց որ թե չեն երգել...

Ամենուր, ամեն տեղ առաջինը լինելու մոլուցքը, ընդ որում անհիմն մոլուցքը, բերում է միջակության ամեն բնագավառում... մենք թողել ենք հիմնարար ու երկրի զարգացման համար կարևոր բնագավառներում հետ ընկնելը, կենտրոնանում ենք շոու բիզնեսի սուբյեկտիվ մրցակցության վրա...

Պատկերացրեք, որ դուք ծայրահեղ աղքատ ծնող եք ու սահմանափակ գումարը ծախսում եք ոչ թե թե ձեր հիվանդ, սոված ու բոբիկ երեխային կամ դեղ, կամ մեկ շաբաթվա սնունդ, կամ դպրոց գնալու կոշիկ առնելու համար (ընդ որում երեքից մեկը, բոլորի համար գումար չկա), այլ նախկին դասընկերների հետ հանդիպման եք գնում ու ձեր վաղեմի ընկերներին զարմացնելու համար երեկոյան նոր զգեստ եք գնում... արդյունքում նախկին դասընկերների գեղեցկության մրցույթում իհարկե հաղթում է հարուստի հետ ամուսնացածը, ու դուք մեղադրում եք բոլորին, որ ձեզ չեն սիրում, քանի որ ...պատճառը էական չի...

Այժմ էլ նստած եք ֆեյսբուքում ու բողոքում եք, որ Ձեր երեխան առաջիկա մեկ շաբաթվա համար դեղ չունի, կիսասոված է, դպրոց չի գնալու, քանի որ կոշիկ չունի.... բայց փոխարենը ֆեյսբուքում մանուշակագույն շորիկով անհաջող նկար ունեք ու մի քանի լայք...

Եվ իհարկե մեղավոր են հնարավորինս բոլորը, բայց ոչ դուք... դուք զոհ եք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել