Styopa Safaryan

Այսօր Եվրատեսիլում՝
Սերբիայի, Իսրայելի զգացմունքայնությունն ավելի քիչ էին, քան կիսաեզրափակիչում, 
Հայաստանի կատարումը ավելի պրոֆեսիոնալ էր, բայց նորից ավելի քիչ էմոցիոնալ, քան կիսաեզրափակիչում։
Նորվեգիան, Լիտվան, Ավստրալիան կատարյալ են, իսկ Շվեդիան այս պահի հաղթողն է, եթե Իտալիաս չպայթացնի։

Narek Mirzoyan Jermuk

Խոսքը մեր մեջ, բայց Ավսրալիայի երգն էլ է լավը :)))

Արս Վարդանյան

Sweden:Հրաշալի էր: Արժանի է հաղթանակի.....

Արմեն Մխեյան

Այ ֆավորիտ է Ավստրալիան... Լավ երգ և կատարում..

Zara Batoyan

Քանի բոլորով հավաքված ենք ասեմ էլի. էս մութ, դեպրեսիվ գույներից ու դեմքերից հոգնեցուցիչ բան չկա երգի մեջ, մի արեք տենց։ էս մանուշակագույնի փոխարեն էլ որ սպիտակ հագած լինեին մերոնք, ավելի լավ կնայվեին։

Alen Avagyan

Շատ «բարդ» տարի է,ինչ խոսք: Չկա կոնկրետ ու հստակ ֆավորիտ,մրցակցությունը թեժ ու ուժեղ է: Ամիսներ շարունակ հետևելով Եվրատեսիլյան զարգացումներին՝ կարող եմ ասել,որ բավականություն ստացա այս ողջ ընթացքից: Ես գրեթե չեմ սխալվել հաղթողին կանխատեսելու հարցում (սխալվել եմ ընդամենը 2 անգամ՝2004-ին ու 2011-ին),ու,չնայած,այս տարի դժվար է հաղթողին կանխատեսել,բայց ,ի վերջո,կարծում եմ,որ այս տարվա հաղթողը կլինի Իտալիան :

Յա Շա

Միանշանակ ՝ Էստոնիա))) Ասում են իրանք էս երգը հինգ տարի առաջ էին ուարկել, նոր ա տեղ հասնում))) 
Կատակը մի կողմ՝ լավ երգ ա, լավ կատարում են, պաստանովկան էլ ա շատ համահունչ)

Vardan Voskanyan

Ոնց նայում եմ, էս Եվրատեսիլի եզրափակիչն էլ կարելի ա հանգիստ մտցնել մեր ազգի ազիզ օրերի շարքը:

Արմեն Մխեյան

Անսովոր է լսել Հունաստանի երգն առանց հունական մեղեդայնության... Լավ երգ, բայց երգչուհին շատ կտրուկ շարժումներ էր անում :))

Victoria Petrosyan 

Harmonie. Հարմոնիա ♡ մերոնք ուրիշ են , բոլորից են տարբերվում ամեն ինչով: Տեսնենք ով կլինի հաղթողը: Եթե ոչ մենք , ապա կամ Լատվիան, կամ Շվեդիան: Հաջողություն:

Hovik Afyan

Տենդենցից հետ չմնալու համար` ասեմ, Հունգարիա, Ռումինիա, Էստոնիա, Վրաստան, Իսրայելն էլ` լավ պարացրեց: Ես գիտեմ, իհարկե, որ իմ հավանած այս երկրների երգերը չեն հաղթելու, բայց իմ ցանկությունը` Եվրատեսիլում հաղթանակի հետ, այնքան կապ ունի, որքան Եվրատեսիլ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ` երգի հետ:ՃՃՃ

Konstantin Ter-Nakalyan

իտալացիների երգն իրոք ափսոսա Եվրատեսիլի պես զիբիլանոցի համար

Յա Շա

Մենք հեց նոր միասին լսեցինք այս տարվա հաղթող երգը: Բրավո, Իտալիա:

Nikolay Torosyan

Ավելի շուտ Սուրիկ Խաչատրյանի Լեքսուսի համար նոր պաբրիզի դրամահավաքին կմասնակցեմ, քան էս անհեթեթությանը սմս կղգեմ:

Vahe V Safarian

Էս տարվա եվրատեսիլը ոնց որ 2006-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լինի. իտալացիք սատկացրին ։

Styopa Safaryan

Եվրատեսիլի վեցնյակի կանխատեսում
1 Շվեդիա
2 Իտալիա
3 Նորվեգիա
4 Ռուսաստան
5 Իսպանիա
6 Ավստրալիա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել