ՖԲ-ն լուրջ հարթակ է և ինքնազարգացման, և ճաշակ ձևավորելու, և մտքեր փոխանակելու, և լիցքաթափվելու, և կայանալու համար: Պետք չէ հեգնանքով վերաբերվել կայանալ ցանկացողներին, դա վատ չէ։ ՈՒրեմն՝ մարդը ձգտում, երազանքներ, նպատակներ ունի, բայց չունի դրսում համապատասխան շրջապատ, մտերիմներ, ծանոթներ, չգիտի՝ ինչպես հասնել դրան: Իմ ընկերների մեջ կա մեկը, գուցե շատերը կան, բայց նրանց լավ չգիտեմ, և այդ մեկը, տարիներ առաջ, որ խնդիրներ ուներ մարդկանց հետ շփվելու, զրուցելու, շատ դանդաղ, դժվարությամբ, բայց կայացավ նախ հենց այստեղ՝ ֆբ-ում, իսկ այսօր, նա արդեն դրսում նույնպես, էլ չունի մարդկանց հետ ազատ, անկաշկանդ շփվելու խնդիրը: Նա իր շրջապատում կայացած մարդ է արդեն ու չի թաքցնում, որ դրան հասավ ֆբ-ի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել