Tert.am-ը գրում է.

Իսլամական պետություն» խմբավորումը մուտք է գործել Սիրիայի Պալմիրա հնավայր-քաղաքի թանգարան: Այս մասին ահազանգում է France 24-ը: Աղբյուրը վկայակոչում է Սիրիայի հնությունների հարցերով վարչության պետ Մամուն Աբդուլքարիմի հայտարարությունը:

Հայտնի է, որ «Իսլամական պետությունը» իր «հսկիչներին» է կանգնեցրել Պալմիրայի թանգարանի մուտքի մոտ: Սիրիացի պաշտոնյան ասել է, որ ավերվել են որոշ վերականգնված արձաններ, սակայն բուն հնությունների ավերման մասին տեղեկություններ չկան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսլամիստները իրենց դրոշն են բարձրացրել Պալմիրայի միջնաբերդի վրա: 

Ջիհադիստներին հաջողվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակի Պալմիրա քաղաքը գրավել հինգշաբթի օրը, ինչը քաղաքի բացառիկ հնությունների ավերման հնարավորության շուրջ տագնապ էր առաջացրել:

Մինչ այդ հաջողվել էր թանգարանի հնությունները տեղափոխել մայրաքաղաք Դամասկոս, սակայն այնտեղ են մնացել այնպիսի ծանր հնություններ, ինչպիսիք են 3- 4 տոննա կշռող սարկոֆագները և բուն ավերակները, որոնց մեծ մասը թվագրվում է հռոմեական և բյուզանդական ժամանակաշրջաններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել