Tert.am-ը գրում է.

Դեպի Ռամադի քաղաք է շարժվել Իրաքի զինվորականների և շիա աշխարհազորայինների շարասյունը՝ քաղաքը վերահսկող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների հետ կռվելու համար: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին և տեղի պաշտոնյաներին:

Նշվում է, որ գրոհայիններին հաջողվել է նաև ճեղքել ռազմական պաշտպանությունը Ռամադիի արևելքում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «Իսլամական պետության» գրոհայինների կողմից Իրաքի Ռամադի քաղաքի գրավումը «մարտավարական ձախողում» է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել