Tert.am-ը գրում է.

Վեց տարի առաջ կանադացի բժիշկ Քրիստոֆեր Չարլզն ուղևորվել էր Կամբոջիա, որտեղ նկատել էր, որ երեխաներից շատերը փոքրամարմին են, թույլ և նկատելի մտավոր հետամնացություն ունեն, գրում է adme.ru-ն։

Մեծահասակներն էլ հաճախ ունենում էին ուժեղ գլխացավեր և չէին կարողանում աշխատել։

Հենց այդ ժամանակ էլ Քրիտոֆեր Չարլզի մոտ առաջանում է «երկաթե ձկնիկի» գաղափարը, որն այժմ օգնում է նվազեցնել արյան մեջ երկաթի դեֆիցիտը։

 Նման տարածում գտած խնդրի դեմ պայքարելու համար, անհրաժեշտ է օգտագործել բավականաչափ վիտամիններ և սննդային հավելումներ, որոնք ձեռք բերելու հնարավորություն սոցիալապես անապահով մարդիկ իրենց թույլ չեն կարող տալ։

Այդ պատճառով նա առաջարկեց երկաթե ձկնիկը, որը ճաշ պատրաստելիս մոտ 10 րոպե եռացնելուց հետո, ջրին հաղորդում է չափահաս օրգանիզմին անհրաժեշտ երկաթի չափաբաժնի 75%-ը։

Աշխարհում մոտ 2 մլրդ մարդ սակավարյունություն ունի, որը շատ դեպքերում կարող է հանգեցնել մահվան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել