Ճապոնիան չափազանց յուրօրինակ երկիր է, և այստեղ ընդունված սովորույթներն օտարերկրացիներին երբեմն շփոթեցնում են։ Ահա մի քանի պարզ օրինակներ, որոնք կարդալուց հետո կհամոզվեք դրանում։

 1  Եթե Ճապոնիայում զբոսաշրջիկներին գիշերելու տեղ է անհրաժեշտ, նրանց բջջային սենյակ կառաջարկեն, որն իրենից մի քանի խորանարդ մետր տարածք զբաղեցնող արկղ է ներկայացնում։ Այսպիսի սենյակում մեկ անկողին և մեկ փոքր հեռուստացույց է տեղավորվում։ Սենյակներում հաճախ առկա է wi-fi կապ։ Մնացած հարմարություններն ընդհանուր են. զուգարան, ցնցուղ, սննդի վաճառքի ավտոմատ սարքեր և այլն։


 2  Բոլոր դպրոցական շենքերի մաքրման աշխատանքները, այդ թվում զուգարաններինն ու միջանցքներինը, իրականացվում են աշակերտների կողմից։ Սրա հետ մեկտեղ նրանք պաշտպանիչ միջոցներ, ինչպես օրինակ՝ ձեռնոցներ, չեն օգտագործում։ Ճապոնացիները համոզված են, որ սա օգնում է երեխաներին պատասխանատվություն կրել իրենց վարքի համար, ինչպես նաև զարգացնում է խմբային աշխատանքի կարողությունը։

В японских школах нет уборщиц Десять японских странностей, ония

 3  Կազմակերպության որոշմամբ աշխատակցին հեռացնելու դեպքում ընկերությունը պետք է խոշոր փոխհատուցում վճարի։ Սրանից խուսափելու համար ընկերություններն «անգործության սենյակներ» են ստեղծում, որտեղ աշխատակիցները ստիպված են լինում ժամերով անօգուտ աշխատանք կատարել։ Դրանից հոգնելով՝ աշխատակիցներն ի վերջո սեփական որոշմամբ հեռանում են աշխատանքից՝ ընկերությանն ազատելով վճարներից։

Комнаты безделья Десять японских странностей, ония

 4  Ճապոնիայում սպասարկման ոլորտի աշխատակիցները, մատուցողները, տաքսի վարողները, բեռնակիրները թեյավճար չեն վերցնում։ Ավելին, նրանք վիրավորանք կհամարեն, եթե դուք նրանց փող առաջարկեք։ Ճապոնիայում համարվում է, որ յուրաքանչյուր հաճախորդին լավ սպասարկելն արդեն իսկ մտնում է սպասարկման վարձի մեջ։ Այնպես որ, ոչ մի հավելավճար աշխատակիցները չեն սպասում։


 5  Ճապոնացիները չափազանց շատ են սիրում անսովոր ուտեստներ փորձել։ Դրանք վերաբերում են թե՛ դդումներով համբուրգերներին, թե՛ ձմերուկից պատրաստված գազավորված ըմպելիքներին և թե՛ հարյուրավոր տեսակի Кit-Kat շոկոլադներին, ինչպես օրինակ՝ նուրբ կանաչ երանգով վասաբիի շոկոլադով տարբերակը։

Новая еда Десять японских странностей, ония

 6  Եթե դուք ամեն ինչի պատրաստ եք, այդ թվում ամիսներ շարունակ բրեկետներ կրելուն՝ կատարյալ հավասար ժպիտ ձեռք բերելու համար, ապա Ճապոնիայում ամեն ինչ հակառակն է։ Երիտասարդներն ու հեռուստաաստղերն ատամնաբույժի են դիմում, որպեսզի իրենց ժանիքներն ավելի երկար ու դեպի առաջ ուղղված լինեն։ Այս ծառայությունը 400 դոլար արժե։ Խոշոր կլինիկաները դա այնպես են անում, որ հետագայում անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի ուղղել դա։


 7  Ամանորյա տոներին հազարավոր ճապոնացիներ պատրաստ են հսկայական հերթերի մեջ կանգնել KFC մտնելու համար։ Բոլոր քաղաքներում այս հաստատությունն ամենացանկալի վայրն է Նոր տարին դիմավորելու համար։ Նրանք, ովքեր չեն ցանկանում հերթերի մեջ կանգնել, ամիսներ առաջ են իրենց համար հավի կտորներ, տորթ ու մեկ գավաթ շամպայն պատվիրում։

Сочельник KFC Десять японских странностей, ония

 8  Ճապոնիայում տարածված է մեծահասակների որդեգրումը, հատկապես երիտասարդ տղամարդկանց որդեգրումը։ Հաճախ սա անում են հարուստ մարդիկ, ովքեր որդիներ չունեն, որոնք կարող են կրել իրենց ազգանունն ու շարունակել իրենց տոհմն ու բիզնեսը։ Որդեգրում են նաև այն բիզնեսմենները, ովքեր կարծում են, որ իրենց սեփական որդին գլուխ չի հանի ընտանեկան բիզնեսի կառավարումից, և որ ընկերությունը նրա ձեռքը հանձնել չարժե։

Усыновление взрослых Десять японских странностей, ония

 9  Ճապոնական ընկերություններում աշխատավայրում քնելու դեպքում կարելի է գովասանք ստանալ։ Եթե դու հանկարծ քնես աշխատելու ընթացքում, ապա ճապոնացի աշխատատուների կարծիքով դա կնշանակի, որ դու այնքան տքնաջան ես աշխատել, որ չես հասցրել քնել գիշերը, և հետևաբար քո նվիրվածությունն ընկերությանն արժանի է գովասանքի:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել