Կիպրոսի 104-ամյա բնակչուհի Պեգգի Մակելպայնը վերջերս ռեկորդ է սահմանել` դառնալով աշխարհի ամենատարեց կինը, ով ցատկել է օդապարիկով: Սուր զգացողությունների սիրահար տատիկն առաջին ռեկորդն իրականացրել է 100 տարեկան հասակում, նրան, սակայն, հետո շրջանցել է 101-ամյա ամերիկուհի Մերի Ալլենը: Պեգգին, սակայն, չէր կարող իր դիրքերը զիջել: Հաղթահարելով վախը` նա ցատկել է 732 մետր բարձրությունից և կրկին ռեկորդակիր դարձել: Պեգգիի 75-ամյա աղջկա խոսքերով, եթե ամերիկուհին չգերազանցեր մոր սահմանած ռեկորդը, միգուցե ընտանիքը կարողանար ետ պահել էքստրիմի սիրահար տատիկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել