Որևէ երկրում առկա կոռուպցիայի պատճառները ենթակառուցվածքային և նույնիսկ սահմանադրական թերացումներն են՝ զուգորդված ագահության հետ։ Աղքատությունն ու քաղաքացիական պատերազմները նույնպես իրենց դերն են խաղում կոռուպցիայի զարգացման հարցում։
Մինչև աշխարհի ամենակոռումպացված երկրներում տիրող դառը իրականությանն անդրադառնալը եկեք տեսնենք, թե որոնք են աշխարհի ամենաքիչ կոռումպացված երկրները։ Սկանդինավյան բոլոր 5 երկրները՝ Դանիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան ու Ֆինլանդիան, իրենց տեղն են զբաղեցրել աշխարհի ամենաքիչ կոռումպացված երկրների ցանկի առաջին 10 հորիզոնականում։ Հյուսիսամերիկյան միայն մի երկիր է տեղ զբաղեցրել այս ցանկում՝ Կանադան։ Այս մասին տեղեկանում ենք «Transparency International»-ի կողմից անցկացրած հետազոտությունից։ 0-100 գնահատման սանդղակով, որտեղ 100 միավորը տրվում է կոռուպցիայի ամբողջական բացակայություն ունեցող երկրներին, միայն աշխարհի երկրների 1/3-ն են անցել 50 անցողիկ միավորի սահմանը։
Սահմանային միավորներ չանցնող երկրների ցանկում է գտնվում նաև ԱՄՆ-ը։ Դե ինչ, անցնեք աշխարհի ամենաշատ կոռումպացված երկրների տասնյակին։

 10  Թուրքմենստան (17/100)

Via Flickr.com

WikiLeaks-ը փաստաթղթեր էր հրապարակել, որտեղ նշվում էին Թուրքմենստանում տարածված կաշառքի տեսակներն ու դրանց համար ընդունված գները։ Այսպես, մեքենայով կարմիր լույսի տակով անցնելու դեպքում 50 դոլար է պետք վճարել, հարբած մեքենա վարելը 150-220 դոլար, իսկ մեքենայի թույլատրված արագությունը գերազանցելը 5 դոլար արժե։

Ռուսաստանի և իսլամական աշխարհի սահմանին գտնվող այս երկրի էնդեմիկ կոռուպցիան ստեղծվել է այնպիսի ռեպրեսիվ բռնապետությունների կողմից, ինչպես, օրինակ, Սովետական Միությունն էր։ Բոլոր այն թուրքմենների և օտարերկրացիների համար, ում գրավում է երկրի նավթի և գազի խոշոր պաշարները, սա պարզապես բիզնեսով զբաղվելու գինն է։ Գերմանացի մի բիզնեսմեն ձերբակալվել էր բարենպաստ պայմաններով բիզնեսի հնարավորություն ստանալու համար Թուրքմենսանի պաշտոնյաներից մեկին 60 միլիոն դոլարանոց զբոսանավ նվիրելու համար։ Խարդախությունները սկսում են վերևից և վարակում բոլոր ենթակառուցվածքները բոլոր մակարդակներում։ Թուրքմենստանը այն այսպես կոչված ժողովրդավարական հանրապետություններից մեկն է, որտեղ  նախագահը՝ այս դեպքում Գուրբանգուլու Բերդիմուհամեդովը, նախագահական այսպես կոչված ընտրություններում հաղթանակ տարավ 97 տոկոս արդյունքով։

 9  Ուզբեկստան (17/100)

shutterstock_226041586

ՄԱԿ-ի բռնության դեմ հանձնաժողովի համաձայն՝ Ուզբեկստանում բարձր է բռնությունների և իշխանության չարաշահումների մակարդակը։ Լրագրողներն ու մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստները ձերբակալվում են, իսկ կառավարությունը մեղադրվում է տասնյակ հազարավոր կանանց ստերիլիզացման մեջ՝ բնակչության աճը կանխելու համար։
Քաղաքական լավ կապեր ունեցող «գործարարները» բռնի ուժով ամբողջական ընկերություններ են խլում օրինական սեփականատերերից՝ սպառնալով հայտնի բանտային համակարգում նրանց ազատազրկմամբ։ «Politico Magazine» ամսագիրն Ուզբեկստանը նկարագրել է որպես «Կոռուպցիայի միջանցք»։

Բոլոր մեղադրանքները հերքվում են Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից։ Եվ եթե սա դեռ քիչ է, նշենք, որ երկիրն ԱՄՆ-ից միլիարդների հասնող օգնություն է ստանում, քանի որ այն մատակարարման գծերի առումով ռազմավարական կարևոր կենտրոն է՝ Աֆղանստանի ու Պակիստանի տարածքներ մուտք գործելու համար։

 8  Սիրիա (17/100)

shutterstock_147425717

Միավորներով վերը նշված երկու երկրների հետ ընդհանրություն ունեցող այս երկիրը 8-րդ հորիզոնականում է, քանի որ այստեղ իրականացվող գործողությունները  կարող են պաշտոնապես որպես սեփական ժողովրդի նկատմամբ պատերազմական հանցանքներ որակվել։
Նախագահ Ասադը մեղադրվում է երկրում բռնկված քաղաքացիական պատերազմի համար ու դրա արդյունքում երկրում առկա ճգնաժամային իրավիճակի համար, որի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել։

 7  Իրաք (16/100)

shutterstock_233433826

ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժումը երկրի հասարակությունը փշուր-փշուր արեց։ «Transparency International»–ի անցկացրած հետազոտության արդյունքում երկրում կոռուպցիայի մակարդակը 100 միավորից 16 միավոր է ստացել։ Այստեղ կոռուպցիան ամենից շատ ռազմական ոլոորտում է տարածված, որտեղ հրամանատարները փողեր են կուտակում գոյություն  չունեցող զինվորների համար փոխանցվող վճարումների շնորհիվ։ Ենթադրվում է, որ 50,000 այսպես կոչված «ուրվական զինվորներ» կան։ Իրաքը նավթով հարուստ երկիր է,  սակայն միլիարդների հասնող արտահանումը ոչ թե երկրի բարեփոխումների համար է օգտագործվում, այլ սպեկուլյանտների գրպաններն է գնում։ Երկիրը հնարավոր է՝ շուտով կորցնի իր գոյությունը, քանի որ սուննի, շիա մահմեդականները, քրդերն ու ԻԼԻՊ-ի զինյալները վճռական են տրամադրված երկիրը չորս մասի բաժանելու հարցում։

 6  Լիբիա (15/100)

shutterstock_167905001

Եվս մեկ նավթարդյունահանող երկիր, որը ոչ մի այլ բան չունի ցուցադրելու, բացի արյունահեղումից։ Դժվար է դասակարգել երկրի իշխանական կառուցվածքը, որովհետև այն ընդհանրապես գոյություն չունի։
Ապստամբները տոնեցին Մուամար Քադաֆիի մահը, սակայն դրանից հետո ոչ մի ցանկություն և ոչ էլ կարողություն չունեցան միավորվելու և գործող պետություն հիմնելու համար։ Դժվար է դրա տնտեսությունը կոռումպացված համարել, որովհետև կոռուպցիան պատերազմների առաջոդների, դատավորների և ռազմական առաջնորդների տնտեսության է վերաբերում, իսկ Լիբիայում, ինչպես նշվեց, բացակայում է իշխանական որևէ կառուցվածք։

 5  Հարավային Սուդան (14/100)

shutterstock_131160662

Հարավային Սուդանը Սուդանից 2011թ-ին անկախություն ձեռք  բերելուց հետո էլ շարունակում է դժվարությունների միջով անցնել։ Խաղաղ բանակցությունները չեն կարողանում լուծել երկրի քաղաքական կոնֆլիկտը, որն էթնիկական ներքին կռիվների պատճառ է դարձել, և որի արդյունքում միլիոնավոր մարդիկ են տեղահանվել։ Հենց այս մթնոլորտում էլ շարունակում է աճել երկրի կոռուպցիայի մակարդակը։

 4  Սուդան (11/100)

shutterstock_71688796

Յուրաքանչյուր վայրում, որտեղ «էթնիկ մաքրումը» դեռ գոյություն ունի, և ստրկությունը դեռևս բնիզնես է, կոռուպցիան դրա կորիզն է։ ԱՄՆ փախստականների հանձնաժողովի հաշվարկներով՝ 1983թ-ից ի վեր պատերազմն ու սովը 2 միլիոն մարդու մահվան պատճառ են դարձել այստեղ։ Երկիրը բռնակալ առաջնորդի ձեռքերում է, այստեղ վխտում են մահմեդական աղանդներն ու տարբեր ցեղերը, որոնք մշտապես կոնֆլիկտի մեջ են, մյուս կողմից էլ երկիրը շրջապատված է մահաբեր անապատային կլիմայով, իսկ երկրի նավթի հարուստ պաշարների համար կռիվ են տալիս բոլորը։ Ինչպես և Սիրիան, Սուդանն ինքնավարակվող հումանիտար ճգնաժամի մեջ է գտնվում, որտեղ օր օրի աճում է կոռուպցիան։

 3  Աֆղանստան (8/100)


ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության համաձայն՝ Աֆղանստանը փորձում է հաղթահարել հետևյալ հիմնական գործոնների պատճառով առաջացած ճգնաժամը. հանցավորություն, վտանգավորություն, թույլ կառավարման համակարգ, ենթակառուցվածքների բացակայություն և աֆղանական կառավարության՝ օրենքը երկրի ողջ տարածքում տարածելու և  կիրառելու անկարողություն։
Աֆղանական կառավարությունը գոյություն չունի մայրաքաղաք Քաբուլից դուրս։ Պատերազմի առաջնորդները, ցեղերի առաջնորդները մշտական կոնֆլիկտի մեջ են, և անկառավարելիության արդյունքում երկիրը մխրճված է կոռուպցիայի մեջ։

 2  Հյուսիսային Կորեա (8/100)

shutterstock_148621247

Դժվար է հստակ ասել, թե ինչ տեսակ կոռուպցիա է գործում Հյուսիսային Կորեայում, քանի որ երկիրը խստորեն պաշպանում է իր գաղտնիությունը։ Սակայն տասնամյակներ շարունակ այն կառավարվել է խենթ բռնապետների կողմից։ Հյուսիսային Կորեայի առաջնորդները երկիրը կառավարել են ինչպես մի հսկայական բանտ։ Այս երկրում հենց օրենքներն են կոռումպացված և իրականացվում են երկակի ստադարտներով՝ այնպես, ինչպես ձեռնտու է երկրի իշխանությանը։

 1  Սոմալի (8/100)

shutterstock_182668292

Սոմալին իրականում գործող պետություն չէ։ Կառավարությունը հարկեր չի հավաքում։ Միջազգային տասնյակ հազարավոր օգնություն անհետանում է օդում։ Ընկերությունները վճարում են  պաշտոնյաներին՝  խնդիրներ չունենալու համար։  
Կառավարությունը չի վճարում աշխատակիցներին, ովքեր, առանց եկամտի մնալով, վաճառում են իրենց իրերն ու կաշառք վերցնում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել