Tert.am-ը գրում է.

Այս մոդելներն ամբողջությամբ փոխում են գեղեցկության մասին ժամանակակից պատկերացումները, գրում է adme.ru-ն։

Նրանք ունեն հիասքանչ տեսք, գրավում են իրենց յուրատեսակ արտաքինով ու անկրկնելիությամբ։
Նրանք նման չեն բոլորին։

Հրաշալի է, երբ մարդիկ գեղեցիկ են և միաժամանակ՝ շարունակում են մնալ այդպիսին, գրում է կայքը՝ ներկայացնելով 10 մոդելի։ 

Շանտել Բրաուն-Յանգ


Կանադացի մոդել, ով երեք տարեկանից մաշկի պիգմենտացիայի խախտում ունի։  Նա իր «թերությունը» կարողացել է վերածել «արժանիքի», արդյունքում՝ դարձել է մոդել։

Վիկտորիա Մոդեստա

Լատվիացի երգչուհի և մոդել Վիկտորիան ունեցել է ծննդաբերության ժամանակ վնասված ոտքի 15 անհաջող վիրահատություն, արդյունքում՝ նրա աջ ոտքի մի մասը հեռացվել է։ Այնուամենայնիվ՝ չի պակասել նրա ինքնավստահությունը, ավելին՝ նա շատերին այժմ հուսադրում և ուժ է տալիս։

Էրիկա Իրվին

Կալիֆոռնիայում բնակվող երկու մետր և հինգ սմ հասակ ունեցող 35-ամյա մոդել Էրիկան աշխարհի ամենաբարձրահասակ մոդելներից է։

Մաշա Տելնա

Նա ուկրաինացի մոդել է, ով ունի զարմանալի մեծ աչքեր։ Նրան հաճախ անվանում են «այլմոլորակային» և «գեղեցիկ էլֆ»։

Կառմեն Դել Օրեֆայս


Նա արդեն 84 տարեկան է, սակայն պահպանել է գեղեցկությունը։ Նրան հրավիրում են նկարահանվելու բազմապիսի ամսագրերի և գովազդային արշավների համար։

Ջեյմի Բրյուեր

Նա Դաունի համախտանիշով աշխարհում առաջին մոդելն է, իսկ վերջերս նաև փորձել է իր դերասանական տաղանդն «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալում։

Դենիզ Բիդո


Քսանութամյա պուերտոռիկացի մոդելը համարվում է ամենապահանջված XXL մոդելը։ Բիդոն հպարտանում է նրանով, որ օրինակ է դարձել այն կանանց համար, ովքեր 55 կգ-ից ավել են կշռում։

Կեյսի Լեգլեր


Այս ֆրանսուհի մոդելը դարձել է առաջին կին մոդելը, ում հետ պայմանագիր են կնքել որպես տղամարդու, այլ խոսքով՝ նա գովազդում է տղամարդկանց հագուստ։ Նրա հասակը 188 սմ է, իսկ կարճ մազերը և արտահայտիչ դիմագծերը նրան իսկապես տղամարդու նման են դարձնում։

Մոֆֆի
Նրան անվանում են նոր Քեյթ Մոս։ Նա լայն ճանաչում է ձեռք բերել իր շլության շնորհիվ, ինչն էլ դարձել է իր գլխավոր արժանիքը։

Դիանդրա Ֆորեստ
Դիանդրան կանաչ աչքերով աֆրոամերիկուհի է, ով ալբինոսություն ունի։ Ալբինիզմը մուգ մաշկով մարդկանց մոտ չափազանց հազվադեպ երևույթ է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել