Tert.am-ը գրում է.

Մայիսի 22-ին՝ ժամը 15:23-ից մինչև 15:50-ը ՀՀ ՏԿ և ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 11 կայանից Արարատի մարզի Արարատ և Սուրենավան գյուղերում իրականացվել է 1920 կրակոց, ժամը 15:45-ից մինչև 17:52-ը Լոռու մարզի Գարգառ, Յաղդան, Վարդաբլուր, Կուռթան, Գյուլագարակ, Մեծ Պառնի գյուղերում և Վանաձոր քաղաքում 11 կայանից` 2676 կրակոց, 17:55-ից մինչև 20:06-ը Շիրակի մարզի Կամո, Ախուրյան, Հացիկ, Մայիսյան, Ոսկեհասկ, Մեղրաշատ, Մեղրաշեն, Քեթի, Հայկավան, Փանիկ և Բասսեն գյուղերում 15 կայանից` 2150 կրակոց, 21:55-ից մինչև 22:47-ը Լոռու մարզի Միխայլովկա և Մեդովկա գյուղերում 3 կայանից` 412 կրակոց, ժամը 02:18-ից մինչև 02:36-ը 7 կայանից Արարատի մարզի Արմաշ համայնքում իրականացվել է 1057 կրակոց, 02:48-ից մինչև 02:58-ը Վայոց ձորի մարզի Արենի, Ռինդ, Աղավնաձոր և Գնիշիկ գյուղերում 5 կայանից իրականացվել է 416 կրակոց:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել