Այն բանից հետո, երբ տղամարդը ներկայացավ Աստծուն և հայտնեց իր տխրության մասին, Աստված մտածեց` ինչից ստեղծել կնոջը, երբ բոլոր նյութերը ծախսվել են տղամարդու վրա: Չցանկանալով մերժել տղամարդու խնդրանքը` Աստված կարճ մտածելուց հետո ստեղծեց կնոջը հետևյալ նյութերից` արևի մի քանի պայծառ ճառագայթներից, արևածագի բոլոր գրավիչ գույներից, կարապի վզի գեղեցկությունից, եղնիկի նրբությունից, մագնիսի ձգողականությունից, սառույցի փխրությունից, մեղրի քաղցրությունից, կատվի ճկունությունից, ճպուռի նազանքից, կրակի այրող ջերմությունից, աստղերի սառը առկայծումից, քամու անկայունությունից, ամպերի արցունքահոսությունից, աղվեսի խորամանկությունից, նապաստակի վախկոտությունից, սարդի վարպետությունից, օձի թունավորությունից, մահվան անխնայությունից, տարերքի կատաղությունից, մկան կասկածամտությունից:
Այս ողջն Աստված խառնեց, ստեղծեց մի մարմին, որին հոգի տալուց հետ անվանեց կին ու հանձնեց տղամարդուն՝ ասելով` վերցրու, ինչպես որ կա և մի՛ մտածիր նրան վերափոխելու մասին, ուրախացիր նրանով և ամբողջ կյանքում տանջվիր մինչև մահանալդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել