ՀՀ արտգործնախարար Է.Նալբանդյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Ռիգայում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին ազեր-կոյունլուների ԱԳ ղեկավար Է.Մամեդյարովը, ի նշան բողոքի, լքել է նիստերի դահլիճը... Ազերիների պատվիրակության ղեկավարի դուրը չի եկել Ղրիմին, Արցախին և Ուկրաինային վերաբերող կետերը, որոնք եղել են «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ամփոփիչ դեկլարացիայում... ՀՀ արտգործնախարարի այս հայտարարությանն ի պատասխան՝ սև և սպիտակ ոչխարների ԱԳՆ մամլո խոսնակ Հ.Հաջիևը բարբաջել է. «Դա հայկական կողմի ՍՈՒՏՆ է... Նիստի ժամանակ ադրբեջանական կողմն արտահայտել է իր դիտողությունները... Ի վերջո Ադրբեջանը ստորագրեց «Ռիգայի դեկլարացիան... Իսկ Է.Մամեդյարովը դահլիճը լքել է, քանի որ գնացել է Լատվիայի նախագահի հետ հանդիպման, որը տևել է ՄԵԿ ժամ...»
Հ.Հաջիևի անտաղանդ և անտրամաբանական «հերքումներին» մենք վաղուց ենք ծանոթ... Հետաքրքիրն այն է, որ ամբողջ օրը ռուսական, ուկրաինական, եվրոպական ԲԱԶՄԱԹԻՎ ԶԼՄ-ներ նույնաբովանդակ լուրեր էին տարածում, սակայն Բաքուն չէր արձագանքում... Բայց երբ այս հարցին անդրադարձավ ՀՀ արտգործնախախարը և մի քանի մանրամասներ պատմեց, ապա հայտնվեց Հ.Հաջիևը՝ իր հերթական «հերքումով»... Հ.Հաջիևն իր անմիջական ղեկավարի հիստերիկ պահվածքը թաքցնելու համար հիմար վիճակի մեջ է դնում Լատվիայի նախագահին... Պարզվում է, որ երբ Ռիգայում գտնվող նախագահները ԿԱՐԵՎՈՐ փաստաթուղթ են ստորագրում, հյուրընկալող կողմի նախագահը բոլորին լքում է՝ ազերիների արտգործնախարարի հետ հանդիպելու համար... Ու այս անհեթեթ բացատրությունը տալիս է մի մարդ, ով պարտավոր է թաքցնել իր ղեկավարի ԱՆՀԵԹԵԹ պահվածքը...
Հ.Գ. Վերջին շրջանում ազերիական ԶԼՄ-ները սկսել են ակ և կարա կոյունլուներին հավատացնել, որ Ադրբեջանը ԱՀՌԵԼԻ մեծ դերակատարություն ունի ԱՇԽԱՐՀՈՒՄ... Ադրբեջանը այն ՄԻԱԿ երկիրն է, որը կարող է ՓՐԿԵԼ Եվրոպան ռուսական գազի կախվածությունից... Ու այսպիսի բազմաթիվ «փրկարար» ապացույցներ են բերում... Հենց այս տեսանկյունից էլ կարելի է բացատրել Հ.Հաջիևի հերթական բարբաջանք-հերքումը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել