Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Նեշվիլ քաղաքի բնակչին վերջին 20 տարվա ընթացքում ձերբակալել են գրեթե 500 անգամ՝ հասարակական վայրերում հարբեցողությամբ զբաղվելու համար, հայտնում է CBC News-ը։

Վերջին՝ 492-րդ ձերբակալությունը տեղի է ունեցել մայիսի 19-ին, երբ ոստիկանության աշխատակիցները նկատել են 46-ամյա Ռոբերտ Բրաունին մայրուղու եզրին նստած՝ գարեջուր ըմպելիս։

Տղամարդու կողքին գտել են ալկոհոլի 5 շիշ։ Բրաունին ձերբակալելուց մեկ օր անց դատարանը նրան ազատ է արձակել։

Դատախազությունից լրագրողներին հայտնել են, որ վաղուց են ճանաչում Բրաունին։ Առաջին անգամ նա ոստիկանության ուշադրության կենտրոնում է հայտնվել 1994-ին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել