Բաղադրությունը՝

դառը շոկոլադ -200 գրամ

հարած սերուցք - 200 մլ

կարագ -3 ճաշի գդալ

լուծվող սուրճ-1 ճաշի գդալ

ջուր -3 ճաշի գդալ

շաքարավազ-3 ճաշի գդալ

ձվի առանձնացրած դեղնուց-3 հատ

առանձնացրած սպիտակուց-3 հատ

Պատրաստման եղանակը՝ ստորև ներկայացված լուսանկարներում

Լավ հարում ենք սերուցքը և դնում սառնարան։


Առանձին ամանում շաքարավազի հետ լավ հարում ենք դեղնուցները։

Գազօջախի վրա ջուր ենք եռացնում և այդ ամանի մեջ հալեցնում ենք շոկոլադն ու կարագը։


Արդեն հալված շոկոլադը խառնում ենք հարած դեղնուցին։


Հարում ենք սպիտակուցը և դանդաղ խառնում ստացված զանգվածին։

Սառնարանից հանում ենք սերուցքը և խառնում այս ամենին։

Լցնում ենք մատուցվող ամանների մեջ, թողնում՝ մի քիչ սառչի և մատուցում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել