Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել համացանցում ռուսաստանյան  պետական  հատված ստեղծելու մասին: Ինչպես հայտնում  է newsru.com-ը`   փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում: Հրամանագրի  նախագիծը պատրաստվել և հրապարակվել էր 2013-ի հոկտեմբերին:

Նոր ցանցում կընդգրկվի համացանցի արդեն գոյություն ունեցող բաժինը, որից օգտվում են պետական իշխանության մարմինները: Նոր հատվածի զարգացմամբ կզբաղվի Անվտանգության դաշնային ծառայությունը:  Բոլոր պետական կառույցները ցանցին պետք է միանան 2018-ին:

Պուտինի հրամանագրում նշված են այն կազմակերպությունները, որոնք պետք է մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը միանան «պետցանցին»: Դրանք են՝ Դաշնության խորհուրդը, Պետդուման, դատական մարմինները, դատախազությունները,  Վերահսկիչ պալատը: Այնտեղ միևնույն ժամանակ չի նշվում նախագահի վարչակազմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել