Tert.am-ը գրում է.

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ևս հայտնվել է Instagram - ում` համապատասխան լուսանկարներով:

Daily Mail-ը ուշադրություն է հրավիրում, որ նա իրեն հետևողներին հրամցնում է իր պուդելի,պալատի, գինիների և կերած - խմածի լուսանկարները, ինչպես նաև` երիտասարդ ընկերուհուն:

Բեռլուսկոնին Instagram-ին է միացել այս շաբաթվա սկզբին և արդեն տասնյակ անձնական նկարներ ունի տիրույթում: 78 - ամյա մեդիամագնատը այժմ կապված է 29-ամյա Ֆրանչեսկա Պասկալեի հետ: Լուսանկարներում, մասնավորապես, կարելի է տեսնել, թե ինչպես են նրանք կյանք անում Հռոմի Palazzo Grazioli-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել