Դրվագներ՝ «Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության զինյալների կողմից սիրիական հնագույն պատմական Պալմիրա քաղաք մուտք գործելու տեսանյութից: Առանձնակի ուշադրության է արժանի հատկապես այն հանգամանքը, որ տեսանյութում նկարահանված հսկայական ամայացած տարածություններին զուգահեռ ցուցադրվում են նաև իսլամականների մուտքը քաղաք ցնծությամբ ընդունող բազմության վերաբերյալ կադրեր...
Կասկածից վեր է նման տեսարանների քարոզչական բնույթը, որի նպատակը մուսուլմաններով բնակեցված բնակավայրերում կառույցի սոցիալական հենարանի առկայության ընդգծումն է:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել