Լոսն ի՞նչ է, տարեք, լուսնի վրա գովազդեք։

Իմ էջում մի քանի անգամ արդեն անդրադարձել եմ լրագրողների, ինչպես նաև հեռուստալրագրողների էթիկայի, գրվածքի, պահվածքի, խոսքի կուլտուրայի, գրագիտության, ընդհանուր զարգացվածության հարցերին։ Եվ ոչ միայն ես, ֆբ-ում վաստակաշատ, կայացած, հարգանք վայելող իմ շատ լրագրող-ընկերներ նույնպես անդրադարձել ու շարունակում են անդրադառնալ այս ցավոտ հարցին, բայց... անօգուտ է։ Բախտի բերմամբ, թե պատահմամբ լրագրողական դաշտում հայտնված շատերը, որ ընդամենը լրագրողի անուն խայտառակողներ են միայն, շարունակում են անփառունակ հաղթարշավը՝ իրենց դնելով ամենակարողի տեղ, ում առաջ բաց են բոլոր դռները; Այնինչ, հատկապես հեռուստալրագրողները, մոռացել են Համեստ աշխատավորի մասին։ Չէ՜, ամոթ բան է համեստ աշխատավորի մասին մի երկու ոգևորիչ տող գրելը կամ հետուստահաղորդման մեջ նրա աշխատանքի մասին խոսելը; Ավելի ճիշտ՝ այդ մոդա չէ, հիմա մոդա է անհեթեթ տեղեկությունները որպես սենսացիա ներկայացնելը կամ որևէ նորելուկ, Ա ու Բ-ն նոր-նոր անող դերասան-դերասանուհիներին գովելն ու մեծարելը, միջակից ցածր շոու բիզնեսի ներկայացուցիչների՝ նույնիսկ զուգարան գնալը գովազդելը։ Այնպես որ, Լոսում չէ, շուտով լուսնի վրա էլ կսկսեն նրանց գովազդել։

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել