Ինչո՞ւ էլէներգիայի թանկացումների դեմ պայքարը չի պսակվում հաջողությամբ՝ ի տարբերություն «Դեմ եմ 150 դրամին» շարժման:

1. «Դեմ եմ»-ին նախորդեց Մաշտոցի պուրակի հաղթանակը, ինչը լրացուցիչ լիցք տվեց շարժմանը:

2. Առկա էր հանրային ոգևորության բարձրացում՝ պայմանավորված նաև կուսակցական եռյակի գործոնով:

3. Շարժմանը միացան (չեմ կարող ասել՝ ինքնաբուխ, թե ուղղորդված) շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ հավելյալ լիցք ու հնչեղություն հաղորդելով դրան:

4. Եվ վերջապես վերջինը՝ մարդիկ անմիջապես իրենց մաշկի վրա զգացին թանկացման պտուղները։

Հոսանքի թանկացման դեմ պայքարի դեպքում այս բոլոր գործոնները բացակայում են, ինչը կարող է փոխհատուցվել փոքրաթիվ անձանց առավել մեծ ակտիվությամբ՝ փոքր, սակայն խիստ ակտիվ զանգվածը կարող է սարեր շուռ տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել