Ռուսական Odnoklassniki.ru կայքում այժմ ավելացել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս փոխել պրոֆիլի հետևի ֆոնը: Հիշեցնեմ, որ նախկինում հետևի ֆոնը փոխելու համար անհրաեշտ էր օգտվել ոչ պաշտոնական լրացուցիչ հավելվածներից, որոնք կարող էին վտանգավոր կոդեր պարունակել իրենց մեջ: Այժմ կայքի հետևի ֆոնը փոխելու համար անհրաժեշտ է սեղմել վերևի աջ մասում գտնվող «Украсьте вашу страницу» կոճակը:

Բացված էջում կարող եք ընտրել Ձեր ճաշակին համապատասխան դիզայնը և կիրառել այն կայքի վրա: 

Նշեմ նաև, որ Ձեր ընտրած դիզայնը տեսնելու են նաև Ձեր  ընկերները և  Ձեր պրոֆիլ այցելող այլ օգտատերեր։ Եթե որոշ օգտատերերի մոտ այս ֆունկցիան հասանելի չէ, ապա հավանաբար մոտ օրերս այն կակտիվանա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել