Արագ դիետաները բավականին տարածված են մեզանում։ Սակայն պետք է հիշել, որ դրանց օգնությանը կարելի է դիմել տարվա մեջ ընդամենը մեկ-երկու անգամ։ 

Այս դիետայի տևողությունը 4 օր է։

Առաջին օրը համարվում է նախապատրաստական օր։ Դրա ընթացքում կարելի է ուտել բանջարեղեն՝ բացառությամբ կարտոֆիլի և եգիպտացորենի, մրգեր՝ բացառությամբ բանանի ու խաղողի, և դիետիկ մսամթերք, մասնավորապես հավի կրծքամիս, հնդկահավի միս կամ խաշած ձուկ։ Ամենաօգտակարները կանաչ բանջարեղենն ու ցիտրուսային մրգերն են, ուստի տեսանելի արդյունքի համար լավ կլինի կենտրոնանալ հենց սրանց վրա։ 

Նախաճաշ. բանջարեղենային աղցան, նարինջ, կանաչ թեյ։ 

Ճաշ. բանջարեղենային խավարտով հավի կրծքամիս, խնձոր, մեկ բաժակ ջուր։ 

Ընթրիք. բանջարեղենային ռագու, անանաս, մեկ բաժակ կեֆիր։ 

Երկրորդը բացառապես բանջարեղենային օր է։ Բանջարեղենները կարելի է ուտել հում, շոգեխած կամ միասին պատրաստված։ 

Նախաճաշ. վարունգի աղցան, լոլիկ և կանաչի, կանաչ թեյ կամ կեֆիր։ 

Ճաշ. բանջարեղենային աղցան, նեխուրի ապուր, թեյ։

Ընթրիք. բանջարեղենային աղցան, մի բաժակ կեֆիր։

Երրորդ օրը մրգային է։ Ուստի կարող եք պաշարել մի մեծ տոպրակ թարմ մրգեր ու հատապտուղներ։

Նախաճաշ. մրգային աղցան, մի բաժակ կեֆիր։

Ճաշ. մրգեր յոգուրտի հետ, մրգա-հատապտղային պյուրե, թեյ։

Ընթրիք. նարինջ, կիվի կամ ցանկացած նման միրգ և մեկ բաժակ կեֆիր։

Չորրորդ օրը կրկնում ենք առաջին օրվա դիետան։ Այդ օրը նաև հանդիսանում է սննդակարգի ավարտ։ 

Կրկնում ենք առաջին օրվա սննդակարգը։

Որպեսզի ավելորդ ճարպը օրգանիզմից շուտ հեռանա, անհրաժեշտ է խմել օրական 1.5-2 լիտր հեղուկ։ Որպես այդպիսին կարելի է օգտագործել ջուր, կանաչ թեյ կամ անյուղ կեֆիր։ Եթե դիետայի ընթացքում քաղց եք զգում, կարող եք առաջարկված մթերքներից որևէ մեկն ուտել քիչ քանակությամբ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել