Պատերազմները մարդկության պատմության անբաժանելի մասն են։ Պատերազմներ սկսել են ռեսուրսների, իշխանության, նվաճումների, արդարության կամ էլ անարդարության համար, բայց երբեմն միանգամայն լուրջ ու արյունալի պատերազմներ սկսվել են իրոք աննշան պատճառներով։

1. Տրոյական պատերազմ


Տրոյական պատերազմը, համաձայն Հոմերոսի, սկսվեց Տրոյայի արքայազն Պարիսի կողմից գեղեցկուհի Հեղինեի առևանգման պատճառով։ Արդյունքում ողջ Հունաստանը միավորվեց ու միացյալ զորքով արշավեց դեպի Փոքր Ասիայի ափերին գտնվող Տրոյա քաղաք-պետություն։ Ու թվում է, թե եղածը մի կին է, այնինչ հույները 10 տարի պաշարած պահեցին Տրոյան, հազարավոր զոհեր եղան, իսկ վերջում, երբ գրավեցին քաղաքը խորամանկության միջոցով, հիմնահատակ ավիրեցին այն ու գերության տարան ողջ բնակչությանը։

9. Դեղձային պատերազմ

Նյու Յորքում մի անգամ իսկական պատերազմ բռնկվեց բրիտանացի գաղութարարների ու տեղի բնիկների միջև։ Երբ անգլիացիները զզվեցին հնդկացիներից, ովքեր, ի դեպ, բավականին խաղաղ ու փոխադարձ համաձայնությամբ բնակվում էին Մանհեթենում, անգլիացիները ձևական պատճառ գտան. մի անգամ, բռնացնելով հնդկացի մի աղջկա, ով բարձրաստիճան անգլիացու այգուց դեղձ էր գողանում, դարձրեցին դա պատճառ տեղի բոլոր հնդկացիներին սպանդի ենթարկելու համար։ Այս պատերազմը պատմության մեջ մտավ որպես Դեղձային պատերազմ։

8. Նորվեգա-շվեդական պատերազմ

Վիկինգների երկու ցեղերի միջև մի անգամ պատերազմ սկսվեց… նենգաբար գողացված հարսանեկան վզնոցի պատճառով։ Ասում են, որ 4 տարի տևած այս պատերազմի պատճառով վիկինգները բաժանվեցին երկու ազգերի՝ նորվեգացիներ և շվեդներ, մինչդեռ կարող էին մեկ ազգ մնալ։ Ի դեպ, այդ վզնոցն այդքան էլ գեղեցիկ չէր և իրենից ներկայացնում էր կաշվե երեք թելերի վրա հավաքված գրեթե անմշակ գետային մարգարիտներով զարդ։

7. Ֆրանս-իսպանական պատերազմներ

Ֆրանսիացի ու իսպանացի արքաները պաշտում էին կռվել կանանց պատճառով։ Նրանցից մերթ մեկը, մերթ մյուսը գայթակղում էր ուրիշի կնոջը կամ էլ սիրուհուն, ընդ որում, որպես կանոն պարզվում էր, որ այդ կանայք մյուս թագավորի արյունակից բարեկամներն են։ Հենց այս պատճառով Իսպանիայի ու Ֆրանսիայի միջև առնվազն 4 պատերազմ է եղել, որոնցից ամենաերկարը տևել է 7.5 տարի։

6. Պատերազմ կղզու համար

Բրիտանացիներն էլ ոչ մի կերպ չէին կարողանում հողերը կիսել իսպանացիների ու պորտուգալացիների հետ։ Իհարկե, կարելի է հասկանալ, երբ, ասենք, պատերազմում էին աֆրիկյան գաղութների համար, բայց մի անգամ լրիվ զավեշտալի մի պատերազմ եղավ, երբ ավելի քանի 4 տարի ամրոցում պաշարված անգլիական զորքերը քաջաբար հետ էին մղում պորտուգալացիների գրոհները, իսկ երբ հաշտության պայմանագրի ժամանակը եկավ, պարզվեց, որ այն կղզին, որը պահանջում էին պորտուգալացիները, այնքան փոքր էր, որ ամբողջությամբ կարող էր տեղավորվել ամրոցի բակում։ Խնդիրը նրանում էր, որ Պորտուգալիայի արքային ցուցադրված քարտեզում դրա մասշտաբները սխալ էին կազմվել։

5. Սիգարների պատերազմ

Մի անգամ երկու բրազիլացի բարձրաստիճան պաշտոնյաներ չկիսեցին 4 արկղ կուբական սիգար, որոնք առգրավվել էին մաքսանենգությամբ զբաղվողներից։ Արդյունքում պատերազմ սկսեց, որը 3.5 տարի շարունակվեց։

4. Քաշված մորուքի պատերազմը

Միջնադարյան Չինաստանում մի անգամ պատերազմ սկսվեց այն բանից հետո, երբ մի ազնվականը քաշեց մյուսի մորուքից։ Դրանից ավելի սարսափելի վիրավորանք այն ժամանակ չկար, բայց դե համաձայնվեք, այնքան սարսափելի չէր, որպեսզի դրա պատճառով 3 տարի տևողությամբ պատերազմ լիներ, որի արդյունքում 15000 զինվոր զոհվեց։

3. Աֆրիկյան դրամա

Աֆրիկայում պատերազմ սկսելը հեչ բան է։ 1834 թվականին մի ցեղապետ վիճեց ուրիշ ցեղապետի հետ մի կովի պատճառով, որը կամ խորտակվել էր ճահճում, կամ էլ վայրի գազանների զոհ էր դարձել, սակայն քանի որ ցեղի շամանը վստահեցրել էր, որ կովին գողացել են, բնականաբար սկսվեց պատերազմ, որն այնքան դաժան էր, որ երկու տարի հետո երկու ցեղերն էլ դադարեցին գոյություն ունենալ։

2. 250-ամյա պատերազմը

Մի անգամ Ճապոնիայի զորավոր սյոգունի մոտ դեսպաններ եկան՝ բանակցություններ վարելու համար։ Նրանք կանգնեցին սյոգունի գահից սահմանվածից 0.5 մետր հեռու ու թանկարժեք նվերը փոխանցելու համար ծնկներից բարձրացան կես րոպե ավելի շուտ։ Սյոգունի հավատարիմ սամուրայների ու ժառանգների արյունալի վրեժը 250 տարի տևեց, և այդ պատերազմի ընթացքում այրվեց Հոկայդո կղզու բնակավայրերի 2/3-ը, և զոհվեց շուրջ 150000 մարդ։

1. Կրիայի պատերազմը

Շատ նեղացկոտ էին նաև հին Ասորեստանի առաջնորդները։ Պատմության մեջ որպես Կրիայի պատերազմ հայտնի կոնֆլիկտը տևեց շուրջ 500 տարի, իսկ այն սկսել էր անհեթեթ պատճառով. Ասորիքի արքունիք ժամանած օտարերկրյա դեսպանը գետնից չէր բարձրացրել կրիայի պատյանից պատրաստված սանրը, որը պատահաբար գցել էր գինովցած թագուհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել