Հայե՜ր... Մեր այս 4 ամիսների եվրատեսիլյան ճանապարհորդությունը մոտենում է իր տրամաբանական ավարտին... Վաղը՝ Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակիչ փուլին, պետք է ևս մեկ անգամ համախմբվենք... Մեր վերջին ուժերը հավաքելով՝ ամուր աջակցությունը ցույց տանք մեր արտիստներին և՛ Հայաստանից, և՛ Եվրոպայից: Միությունը զորություն է !!! Կարևոր տարի է մեզ համար, բոլորն էլ դա գիտեն... Եվ այս կարևոր տարում մենք պետք է գրանցենք լավագույն արդյունքը... 6 արտիստ աշխարհի տարբեր ծայրերից միացան հանուն մեկ գաղափարի, հանուն մեկ ասելիքի՝ հանուն ճշմարտության... Օգնենք, որպեսզի նրանց ձայնն ավելի լսելի դառնա... Քվեարկում ենք #06-ի օգտին՝ «Genealogy» խումբ, որը 3 րոպեում աշխարհին կներկայացնի մեկ ազգի պատմություն՝ կոչ անելով Առերեսվել Ստվերին:

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել