Մեզ էլ պաշտպանեք...

Փաստորեն, Եհովայի վկաները կարող են դուրսը կանգնել ու հոգեորսությամբ զբաղվել, իսկ մենք խունկ վառելու իրավունք էլ չունե՞նք: Չեմ հասկանում՝ բոլորը դրանց են պաշտպանում, իսկ մեզ ո՞վ պետք է պաշտպանի: Ես ՀՀ քաղաքացի եմ և դեմ եմ, որ Եհովայի վկաները հիվանդանոցների և ուսումնական հաստատությունների կողքերը կանգնեն ու հոգեորսությամբ զբաղվեն: Առհասարակ, օրենքով հոգեորսությունն արգելվում է. պատկա՛ն մարմիններ, գործով զբաղվեք:

Չինաստանը համարյա թե Արցախը ճանաչում էր որպես անկախ պետություն: Երեկ կեղծ լուրը միանգամից շրջանառվեց: Սա իր դրական ազդեցությունը կարող է ունենալ: Շատերը տեսան մարդկանց ռեակցան այդ լուրի նկատմամբ ու այսուհետ կարող են էլ ավելի լավ պատկերացնել, թե ինչ կկատարվի, եթե լուրն իրական լինի: Նման քայլով Չինաստանը միանգամից կմեծացնի դերը մեր տարածաշրջանում, իսկ դա լուրջ փոփոխությունների առիթ կտա:

Սննդային թունավորուներին, սննդի վատ որակին ու նման բաներին վերջերս միայն ժողովուրդն է ուշադրություն դարձնում, իսկ այն կառույցը, որը պատասանատու է դրա համար, ոչ մի կերպ չի ուզում մատը մատին տալ: ՍԱՊԾ-ում, իմ կարծիքով, այնքան պարապ են, որ միայն սուրճ են խմում, հետո այդ սուրճի բաժակի մեջ փորձում են տեսնել, թե հաջորդը որ մանկապարտեզում երեխաները կթունավորվեն: Կամ գործ արեք, կամ էլ գնացեք տուն:

Մենք երկու դեպքում ենք ծուռ խփում.
1. մեկ ֆուտբոլի դաշտում՝ 2 մետրից, 
2. մեկ էլ մահափորձ կատարելիս: 
Հումորը՝ հումոր, բայց կարծես Մոսկվայի 90-ականները տեղափոխվել են Հայաստան: Ով ոնց ու որտեղ հասցնում ա, զենք ա բարձրացնում: Դե շարունակենք իրար վրա կրակել ու պոպուլիզմով զբավել, տեսնենք՝ ուր կհասնենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել