585-759x500Mediamonitor.am-ը գրում է.

Փորձը ցույց է տալիս, որ վաղ ժամանակներում մարդկության հետնորդներն ավելի շատ բան էին կարողանում հիշել, քան ժամանակակից մարդիկ: Էվոլյուցիայի ընթացքում մարդկանց հիշելու կարողությունը գնալով աճում է: Բայց այս պահի դրությամբ այդ երևույթը հազվադեպ է պատահում:

10-րդ հորիզոնական: Յան Քրիստիան Սմեթսը քաղաքական գործիչ է՝ ծնունդով Հարավային Աֆրիկայից, ով ծեր հասակում ավելի քան 5000 գիրք է անգիր արել:

9-րդ հորիզոնական: Ճապոնացի Հիդեակի Թոմոերին կարողացել է ճշգրտությամբ հիշել պի թվի տասնորդականները մինչև 40 հազար նիշերի ճշգրտությամբ:

8-րդ հորիզոնական: 1967 թվականի հոկտեմբերի 14-ին  անկարայում ծնված Մեհմեդ Ալի Հալիսիսը տասնյակ գիտնականների ներկայությամբ 6 ժամվա ընթացքում կարողացել է անգիր արտասանել Ղուրանի 6666 բանաստեղծությունները:

7-րդ հորիզոնական: Վալերի Լավրինենկոն թվեր հիշելու յուրահատուկ կարողությամբ է օժտված՝ թույլ տալով առավելագույնը մի քանի սխալ: Նա 2,5 րոպեի ընթացքում կարողանում է հիշել 100 թվանշան, իսկ 3 րոպեի ընթացքում՝ 200: Բացի այդ կարողանում է ճշգրտորեն նկարագրել հանձնարարությունը տվող մարդու արտաքինը ու թվարկել թվերը ցանկացած հերթականությամբ:

6-րդ հորիզոնական:  Վատ չէ, երբ գլխումդ հեռախոսահամարների գիրք ես ունենում: Օրինակ, 26 ամյա չինացի Գու Յանլինը կարողանում է հիշել Հարբին քաղաքի 15 000 տեղեկատվական հեռախոսահամարները: Թասմանյա կղզու բնակչուհի Պաուլա Պրենտիսը չնայած այն հանգամանքին, որ ձախողվել է դպրոցի մաթեմատիկայի քննության ժամանակ, անգիր հիշում է 128 603 բաժանորդային հեռախոսահամարներ, դրանց սեփականատերերի անունները, հասցեները, ընկերությունների անվանումները: Զարմանալի փաստ է, որ իր սեփական համարը նա թղթի կտորի վրա է գրի առնում, քանի որ չի կարողանում հիշել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել