Tert.am-ը գրում է.

Հարցին, թե ինչքանով էին ԱԺ-ում դատախազ Գևորգ Կոստանյանի  պատասխանները համոզիչ, որ Սուրիկ Խաչատրյան չէ, ով ուզում է լինի՝ հավասար է օրենքի առաջ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, թե  հասարակության մոտ կա վստահություն, որ ՀՀ-ում արդարադատությունը չունի անկախ գործելու հնարավորություն:

Ինչ վերաբերում է կոնկրետ Սուրիկ Խաչատրյանին առնչվող գործին, ապա, ըստ նրա, ելնելով այդ անձի  կերպարից, բնութագրից, ու ձեռագրից՝ տպավորություն կա, որ գործը իրավաչափ չի քննվում: 

«Դատախազը զեկույցում միշտ նշում է, որ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, նույնիսկ  նշեց, թե բոլորն են հավասար, բայց, ցավոք, մեզ մոտ չի գործում այդ սկզբունքը: Այ երբ գործի այդ սկզբունքը, մյուս մեկնաբանությունները շրջանառությունից դուրս կգան»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց նա: 

Վերջին  կրակոցների հարցով նա նկատեց, թե դատապարտում է ցանկացած նման դեպք.«Դատախազությունը  պարտավոր է ուսումնասիրել դրա պատճառահետևանքային կապը»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել