Մի քանի խոսք Եվրատեսիլի մասին

Այս տարի շատ շքեղ է կազմակերպված Վիեննայում անցկացվող «Եվրատեսիլ 2015»-ը: Բեմն ուղղակի հիասքանչ տեսք ուներ առաջին կիսաեզրափակչի ժամանակ: Այդ գունային գամմաներն ամեն մի երգի հետ միասին տրամադրություն էին թելադրում: Չգիտեմ ով ոնց, բայց ես լրիվ դրական լիցքեր ու էմոցիաներ եմ ստացել այդ օրվա համերգից:

Հիմա երգերի մասին.

Առաջինը պարզ է՝ մեր երգն է լավը, ու կարծում եմ՝ բոլորն էլ ինձ հետ կհամաձայնեն: Սակայն եթե ստացվի այնպես, որ չկարողանանք հաղթել մրցույթում, ապա կուզեի, որ հաղթեր Վրաստանի ներկայացուցիչ Նինա Սուբլատտին: Նա ուղղակի հզոր էր բեմում ու փայլում էր իր ձայնով ու տեսքով: Ես կքվեարկեմ նրա օգտին և կարծում եմ, որ ֆինալում նա կգրավի պատվավոր հորիզոնական:

Մնացած երգերը չեմ մեկնաբանում, բայց Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Գագարինան նույնպես արժանի է լավ տեղ գրավելու: Այս պահին Youtube-ում նրա երգը դիտվել է ավելի քան 2 միլիոն անգամ:

Դե ինչ, առաջինը միանշանակ մեզ հաջողություն, հետո մեր հարևաններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել