Վայ նրանց, որոնք ընթացան Կայենի ճանապարհով: Դրամի սիրուց նրանք մոլորության մեջ ընկան Բաղաամի պես և իրենց ապստամբության համար էլ պիտի կորչեն Կորխի նման: Նրանք նման են հողմերից քշվող այն ամպերին, որոնք անձրև չեն տեղում, կամ նման են այն ծառերին, որոնք պտուղ չեն տալիս նույնիսկ աշնանը:
Այո՛, նրանք նմանվում են ծովի կատաղի ալիքների, որոնց ամոթալի գործերը միշտ մակերես են ելնում փրփուրի պես: Միշտ տրտնջացող և քննադատող այս մարդիկ վազում են իրենց սեփական ցանկությունների հետևից, պոռոտախոսություն են անում և սրան-նրան գովասանք շռայլում իրենց սեփական շահի համար:
Հենց սրանց համար է մարգարեացել Ենոքը, Ադամից սկսած յոթերորդ նահապետը. «Ահա գալիս է Տերն իր բյուրավոր սուրբ հրեշտակներով, դատաստանի ենթարկելու նրանց բոլորին, դատապարտելու նրանց իրենց գործած բոլոր ամբարիշտ գործերի և լիրբ արտահայտությունների համար, որ նրանք, այդ անհավատ մեղավորները, արեցին նրա դեմ»:
(Հուդա առաքյալի նամակը 11-14)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1088313284529116?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել