Tert.am–ը գրում է.

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը  Ուկրաինայի «Նավթոգազից»  ստացել է  գազի դիմաց հերթական վճարը`  30 մլն դոլարի չափով: Ինչպես հայտնում է Корреспондент-ը` այս մասին տեղեկացրել են  ռուսական ընկերությունից:

«Այսօր «Գազպրոմի» հաշվին Ուկրաինայի «Նավթոգազից»   30 մլն դոլար է փոխանցվել` որպես մայիսի կանխավճար ռուսական գազի համար»,- հաղորդել են Գազպրոմից:

Այս կերպ վճարված գազը  ընթացիկ փուլում պետք է բավականացնի մինչև մայիսի 28-ը:
Ինչպես վկայում են «Ուկրտրանսգազի» տվյալները` մայիսի կեսերից Նավթոգազը ավելացրել է ռուսական գազի ներկրման ծավալները մինչև 30 մլն խորանարդ մետր՝ օրական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել