Tert.am–ը գրում է.

Ռիգայում հանրության համար բաց կլինի «Խաչված Պուտին» պայմանական անվանումով արվեստի ինստալյացիան:

«Ազատության» ռուսալեզու ծառայության փոխանցմամբ` ինստալյացիան իրենից ներկայացնում է խաչ հանված տիկնիկ, որը նման  է Ռուսաստանի նախագահին: Գործը ներկայացված է Ռիգայի «Անկյունի տան» բակում, որը նախկինում եղել է Լատվիայի Պետանվտանգության կոմիտեի` ԿաԳեԲե-ի շենքը: Ցուցադրությունը կազմակերպել է Թոմս Յանսոնսը: 

Նախկինում աշխատանքը զետեղվել էր կոյուղու լյուկերից մեկի վրա, ինչը տեղի ընկերություններից մեկի դժգոհություն էր առաջացրել:

Գործի առնչությամբ իրենց մտահոգությունն են հայտնել նաև Լատվիայի մշակույթի նախարարությունից` անվտանգության և հասարակական կարգի պահպանման առոմով:

Մայիսի 15-ին Ռիգայում ժամանակակից արվեստի ցուցադրությանն էլ հենց «խաչել էին» «Պուտինին», սակայն Ռիգայի քաղաքապետարանի և Լատվիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան միջամտությունից հետո ինստալյացիան ապամոնտաժվել էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել