Դատեք ինքներդ: Հայաստանից իրեն սոված Ամերիկա քցած, գժի թղթով մի հազար դոլար թոշակ ստացող Պետոն, մի հազար-հազար էլ հոր ու մոր թոշակը, գումարած մի հազար-հազար էլ հոր ու մոր խնամակալի փողը (բոլոր թվերը կլորացրած են): Ամերիկայի պատին կյանքում մի հատ չոփ չխրած Պետոն, ամիսն այսքան փող «շինելով», «յուղը վրեն» BM-ով ամբողջ օրը Գլենդելի փողոցները պարապ-սարապ ֆռֆռալով ու կակոյ-նիբուծ մի երկու-երեք հարյուր էլ Հայաստան բարեկամներին ղրկելով, այդ ո՞ր տրամաբանությամբ պետք է դրսից պայքարի իր երկրացիների իրավունքների և ազատության համար: Ճիշտ ա, Պետոն իր մոր փորն ա ընկել ու կայֆերի մեջ լողում ա «գժի թղթով», բայց ինքը հո իսկականից գիժ չի՞, որ նման գժություն անի: Պետոն սովորական, նորմալ կյանքի տղա ա, պռոստը հայի բախտ ունի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել