Գիտե՛ք, որպես քաղաքացի, ինձ համար ամենից վիրավորականն այն է, որ, մեծ ամբիոններից ամպագոռգոռ ելույթներ ունենալով, բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են բառիս բուն իմաստով հիմարի տեղ դնել բոլորիս:
Ես հասկանում եմ, որ ցանկացած հանցագործության բացահայտում իրենից որոշակի բարդություն է ներկայացնում` կապված գործի հանգամանքներից, ծավալից, բովանդակությունից, կատարման եղանակից և այլն:
Ամենից թարմ դեպքը Սյունիքի մարզպետի նկատմամբ կատարված սպանության փորձն է: Օրը ցերեկով կրակել են բարձրաստիճան պաշտոնյայի ավտոմեքենայի վրա: Բարեբախտաբար, տուժողներ չկան:
Տա՛ Աստված, դեպքը բացահայտվի, և բոլոր մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության:
Ինձ բոլորովին ուրիշ հարց է հետաքրքրում. ի՞նչ միջոցներով է ձեռք բերվել այդ 45 միլիոն դրամանոց ավտոմեքենան, որը սպասարկել է Սուրիկ Խաչատրյանին:
Հ.Գ. Այս կապակցությամբ ցանկանում եմ հռետորական հարցադրում կատարել գլխավոր դատախազին. ցանկացած Սուրիկ Խաչատրյանի դատի տալու փոխարեն կարո՞ղ եք գոնե պարզել, թե մեզ հայտնի Սուրիկ Խաչատրյանին որտեղի՞ց այդքան միջոցներ` 45 միլիոն դրամանոց ծառայողական կամ անձնական օգտագործման ավտոմեքենա ձեռք բերելու համար:
…Ցավոք, ամենից վտանգավորն էլ այն է, որ հասարակությանն էլ այս հարցը չի հետարքրքում: Նա համակերպվել է այն մտքին, որ մեր երկրում մարզպետը, նախարարը, քաղաքապետը պետք է ման գան «Յաշիկով» ու «Սոտկայով»… Իրենց դաստիարակել են «Ով էշ, իրենք փալանը» սկզբունքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել